Օրենսդրական բազայի բացակայությունը թույլ չի տալիս ՀՀ-ում տրանսպորտի հարցում համալիր միջոցառումներ ընդունել. պաշտոնյա
Օրենսդրական բազայի բացակայությունը հնարավորություն չի տալիս տրանսպորտային համակարգում համալիր միջոցառումներ ընդունել: Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրշեջ անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, որն ուղեւորափոխադրումներ է իրականացնում Արմավիր-Երեւան երթուղով:
Նրա խոսքով՝ բարեփոխումների հետեւանքով համապատասխան տեսչական մարմինը հանվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայությունից եւ հիմա անմիջականորեն կառավարությանն է ենթարկվում: «Միաժամանակ, կապված այն բանի հետ, թե խնդրի օրենսդրական կարգավորումն ինչպես է ընթանում, մենք ժամանակ ենք տվել, որ տնտեսվարող սուբյեկտները թերությունները վերացնելու հնարավորություն ունենան, որոնք այսօր գոյություն ունեն: Մենք չենք ցանկանում պատժող մարմին լինել: Մեր նպատակն է նորմալ, որակյալ տրանսպորտային համակարգի ներդնումը»,- նշեց նա:
Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ստիպված էին «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներին համոզել շարունակել իրենց գործունեությունը, քանի որ հակառակ դեպքում այս ուղղությամբ փոխադրումների հրացում հնարավոր է կոլապսի բախվել:
Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրշեջ անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանն իր հերթին հավելեց, որ այսօրվա դրությամբ խնդիրը որոշակի աստիճանով լուծվել է, սակայն խնդրի հիմնավոր լուծման համար օրենսդրական բազա է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երեւան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադումներ իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը հայտարարել էր այն մասին, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնում է, քանի որ անհատական փոխադրողների ապօրինի գործունեության պատճառով վնասներ է կրում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim