ԱԺ հավաքարարները կրկին բողոքի ցույց են անում. Նրանց ասել են՝ չեք ուզում 40 հազար դրամով աշխատել, կարող եք դուրս գալ
ԱԺ հավաքրարներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում` բողոքելով աշխատավարձերի կրճատման դեմ: Նրանց «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը հրավիրել էր հանդիպման` ասելով, որ խնդրին լուծում կտրվի:
Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող հավաքարարների հետ: Նոր պայմանագրերով՝ հավաքարարների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։
Հավաքարարները հույս ունեին` իրենց աշխատավարձերը կբարձրանան, սակայն ասվել է` աշխատավարձի բարձրացում չի լինելու: Նրանց ասել են, եթե չեք ուզում 40 հազար դրամով աշխատել, կարող եք դուրս գալ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մաքրությունն իրականացնող «ՔԼԻՆԵՐՍ» ՍՊ ընկերությունը առաջարկել է մաքրուհիներին աշխատել 40 հազար դրամով նախկին 67 հազար դրամի փոխարեն, սակայն ընկերությունը խոստացել է աշխատանքով ապահովել նաեւ այլ հաստատություններում։ Հավաքարարները սրան դեմ են, սպառնում են ապրիլի 1-ից այլեւս աշխատանքի չգալ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim