Փաշինյանը որոշ ռեկտորների խորհուրդ տվեց լքել Հայաստանի սահմանները
Անհրաժեշտ է ընդունել, որ բուհական համակարգը չի համապատասխանում այօսր մեր երկրի առջեւ գտնվող մարտահրավերներին: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցերին, որը հետաքրքվում էր, թե արդյոք Հայաստանում բուհերի ռեկտորների գործունեության գնահատման չափանիշ է ուսանողների առջեւ դռներ փակելը կամ բացելը:
Պետրոսյանը, մասնավորապես հետաքրքրվեց՝ արդյոք ռեկտորների գործունեության գնահատման այլ չափանիշներ չկան:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ բուհական համակարգում արխաիկ մտածելակերպ է տիրում:
«Այո, այս հեղափոխությունը սկսվեց ԵՊՀ-ի դռների բացումից: Այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ դուռ է փակում եւ ասում, թե դու չպետք է դուրս գաս լսարանից, նման ռեկտորները Հայաստանում անելիք չունեն: Այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը եւ հեռանան, զբաղվեն իրենց գործերով:Կառավարությունն այդ նպատակով որեւէ անօրինական լծակ չի օգտագործի», - ընդգծեց վարչապետը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim