Հայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. ով է վառ ներկայացուցիչը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեւականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ:
Կմտածեք՝ պարոն Մովսիսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, առկա խնդիրներով ու, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցում է բողոքի ցույցերին: Միգուցե եւ այդպես է, առավել եւս, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մասնակցել խաղաղ հավաքներին:
Բայց զարմանալի զուգադիպությամբ նրան կարելի է տեսնել բողոքի ցույցերին նաեւ ակտիվ հարցազրույցներ տալիս, ի դեպ` հիմնականում նույն լրատվամիջոցներին: Ու այդ ամենը տեսնելուց հետո միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում մարդկանց մոտ, օրինակ՝ կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ում գործում է ունիվերսալ ցուցարարների խումբ (որոշակի շրջանակներից ուղղորդվող), որը մեկ խնդիր ունի՝ տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին:
Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում: Այս ամենը զուտ ենթադրություններ են, բայց, համաձայնեք, ոչ անհիմն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim