Ստիպված ենք շարունակել պետության էներգետիկ շահի քաոտիկ ու անարդյունավետ սպասարկումը. էներգետիկ ոլորտի փորձագետ
Ստիպված ենք շարունակել պետության էներգետիկ շա...
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադանալով Իրան-Հայաստան-Վրաստան գազային տարանցիկ միջանցքի ձևավորմանը, գրել է.
«Մինչ Հայաստանում զարգացվում է Իրան-Հայաստան-Վրաստան գազային տարանցիկ միջանցքի ձևավորման աշխարհաքաղաքական դիսկուրսը, Վրաստանի էներգետիկայի նախարարությունը արձանագրում է, որ պատրաստ է ավելացնել Ադրբեջանից ներկրվող բնական գազի ծավալներն ու առհասարակ այլընտրանքներ չի փնտրում: Նման մոտեցումն, իհարկե, հասկանալի է ու տրամաբանական՝ հաշվի առնելով ադրբեջանական SOCAR-ի ներդրումային ակտիվությունը Վրաստանում:
Միայն 2018 թ. ընկերությունը Վրաստանում մոտ 600 կմ գազամուղ է ձեռք բերել (բարեբախտաբար, դեռ գործը չի հասել Հայաստանի համար կենսական նշանակության Մոզդոկ-Թբիլիսի հատվածին): Ու չնայած այն հանգամանքին, որ նման՝ ապադիվերսիֆիկացիոն քաղաքականությունը ապագայում լուրջ ռիսկեր կձևավորի Վրաստանի էներգետիկ անվտանգության համար, այնուամենայնիվ, Թբիլիսին հստակ շարունակում է իր էներգետիկայի «ադրբեջանականացումը»: Իր հերթին, SOCAR-ը արձագանքում է, որ պատրաստ է շուրջ 11%-ով ավելացնել բնական գազի արտահանումը դեպի Վրաստան: Նշված թիվը պատահական չէ, քանի որ գազիֆիկացման արդյունքում հենց այդքանով պետք է ավելանա բնական գազի սպառումը Վրաստանում 2020 թ.:
Նման դասավորվածության պարագայում անգամ սվոփային առևտուրը մեծ հարցականի տակ է հայտնվում: Ուստի Հայաստանով գազի տարանցման մասին հռետորաբանության հետ մեկտեղ անրաժեշտ է գործարքի բոլոր շահառու երկրներում նպատակային ու համակարգված լոբբինգ իրականացնել: Սակայն լոբբինգն ընդամենը գործիք է, որն առ ոչինչ է առանց էներգետիկ դիվանագիտության հայեցակարգի: Նման հայեցակարգ մենք այդպես էլ չձևավորեցինք անկախության տարիներին, հետևաբար, ստիպված ենք շարունակել պետության էներգետիկ շահի քաոտիկ ու անարդյունավետ սպասարկումը»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim