Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Ո՛չ Համազգայինի շենքի հիմնարկեքը ծաղր ու ծանակի ենթարկելով ու շինհրապարակը մաքրելով, ո՛չ էլ ֆեյսբուքում նկարներ տարածելով` աղբը չի վերանալու

«Իրատես» թերթը գրում է.

«Անշուշտ տպավորիչ է, երբ երկրի թիվ մեկ դեմքը լծվում է փողոցը, բակը, շրջապատը մաքրելու գործին ու դա անում է սեփական օրինակով: Շուրջբոլորը աղբը տեսնելու, այն հավաքելու, ձեռքին եղած կոնֆետի թուղթն ու ծխախոտի մնացուկը գետին չշպրտելու ներքին մշակույթը պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ: Եթե դա չունենք, նույնիսկ Հռոմի պապի մի քանի ժամանոց քարոզը մեզ չի օգնի:

Շաբաթօրյակի հաջորդ օրը Երևանում զբոսնելիս կրկին նույն պատկերն էր՝ ծխախոտի մնացուկներ, պոլիէթիլենային տոպրակներ, շինաղբ և այլն: Կարող ենք արձանագրել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ավլեմ, թափեմ փոշին» օպերացիան որևէ ազդեցություն չի ունեցել: Իսկ ունենալո՞ւ էր: Պատասխանը հստակ է` ոչ, ուղղակի հասարակությանը զբաղեցնելու համար նոր թեմա պետք է հրապարակ նետվեր:

Անհասկանալի է, թե ինչու էր հենց համապետական շաբաթօրյակի օրը որոշվել Համազգային թատրոնի հիմնարկեքը կազմակերպել: Եթե պետական աջակցությամբ գործող ՊՈԱԿ է, ապա ենթադրելի է, որ այդ կառույցի աշխատակազմը նույնպես պետք է շաբաթօրյակով զբաղված լիներ: Եթե օրերի համընկնումը պատահականություն էր, և հիմնարկեքից հետո վարչապետը պետք է Գեղարքունիքի մարզ մեկներ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետին սպասարկող ավետոմեքենայից միանգամից փոցխ, ավել, տոպրակ ու ձեռնոցներ հայտնվեցին:

Սովորաբար տեխնիկական հարցերի համար առանձին ավտոմեքենաներ են հատկացվում, որոնք, ըստ տրամաբանության, վարչապետի թիկնազորի հետ մշակութային միջոցառումների չեն գնում: Հետևաբար, Փաշինյանի մատուցածը հերթական «տեսարանն» էր բացակայող «հացի» պայմաններում:

Տարածքի փոշին մաքրելուց, հասարակության աչքին էլ հերթական «թոզը» փչելուց հետո պետական այրերը, այնուամենայնիվ, հիմնարկեքի արարողությունը գլուխ բերեցին: Ամենից հետաքրքիրը մշակույթի փոխնախարար և նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի խոսքն էր: Ըստ տիկնոջ՝ արժեքավոր որևէ մշակութային օջախ հիմնելուց առաջ շուրջբոլորը մաքրելը նոր բան չէ: Ասում է, թե «միջնադարում բոլոր եկեղեցիների հիմնարկեքից առաջ մեր եկեղեցու սուրբ հայրերը մաքրել են տարածքը, այնուհետև հոգևոր ծեսի ժամանակ «մաքրեսցի և սրբեսցի» ասել: Ի գիտություն տիկին Ղարիբյանի՝ ոչ թե «մաքրեսցի ու սրբեսցի», այլ «օրհնեսցի և սրբեսցի»:

Ի գիտություն Համազգային թատրոնի ղեկավարության էլ հավելենք, որ հիմնարկեքի արարողությանը հոգևորական չէին հրավիրել: Ամբողջ արարողության ամենաինքնատիպ անակնկալն այն էր, որ մշակույթի ոլորտի թիվ մեկ պատասխանատուն տեղյակ չէր, որ Համազգային թատրոնի համար շենք է կառուցվում: Շրջանառվող «թողեք սովորենք» հորդորն այս դեպքում ավելի քան տեղին է ու Դամոկլյան սրի նման կախվում է մեր գլխավերևում:

Ո՛չ Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը ծաղր ու ծանակի վերածելով ու շինհրապարակում մաքրություն անելով, ո՛չ Երևան-Սևան մայրուղու աղբը հավաքելով ու ֆեյսբուքյան նկարները խանդավառորեն տարածելով` մեծ քանակի աղբը չի վերանալու մեր առօրյայից: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում. սկսել մատաղ սերնդի դաստիարակությունից և տուգանքներից, ընդ որում, ոչ միայն մարդկանց, այլև աղբը շենքերի բակերից համառորեն չտեղափոխող ծառայություններին տուգանելուց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: