Ուսանողները պետպատվերի շրջանակում օրդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում
Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, և նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով ուղեգրվում են նախարարության նշած մարզ՝ աշխատելու:
Այս մասին խորհրդարանում՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը պետական պատվերի շրջանակում տարեց տարի փոփոխական են, հիմնականում աճման միտում կա, սակայն այն տեղերի քանակը, որը տրամադրվում է առողջապահության նախարարությանը, այդտեղ բավականին աճ կա, բայց ցավոք դա բավարար չէ, որ մենք մարզային բոլոր թափուր տեղերը կարողանանք լրացնել: Ներկա պահին օպերատիվ կերպով հավաքագրում ենք մարզերում առկա թափուր տեղերը, մոտավորապես 200 թափուր տեղ կա»,-ասաց փոխնախարարը:
Նանուշյանի խոսքով՝ 49 տեղ նախորդ տարի պետպատվերի շրջանակում ԿԳՆ-ն տրամադրել է առողջապահության նախարարությանը, և դրանք համալրվել են օրդինատորներով:
«Մեխանիզմն այսպիսին է՝ նրանք օրդինատուրա ընդունվելիս պայմանագիր են կնքում առողջապահության նախարարության հետ և ավարտելուց հետո ուղեգրվում են այն մարզը, ուր առկա է իրենց մասնագիտությամբ թափուր տեղ, հինգ տարի աշխատում են այդ մարզում»,-ասաց Նանուշյանը:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ այս տարի մեկ այլ ծրագիր ևս նախաձեռնել են և իրականացնելու են:
«Մարզային թափուր տեղեր ուղեգրելու ենք Երևանի ԲԿ-ներում աշխատող բժիշկներին՝ մոտ 3 ամիս ժամկետով, որ աշխատանքային վայրում թրեյնինգ իրականացնեն իրենց կոլեգաների համար և միաժամանակ տրամադրեն իրենց ծառայությունները»,-ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim