Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Որքան կլինի պետությանը վերադարձող փողի ծավալը եւ ուր են դրանք գնալու

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ եւ մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Հայաստանում պետությունից եւ հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ, թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձեւակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում եւ այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի:

Սակայն սրանից ավելի կարեւոր է հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը: Այդ դեպքում գուցե ամենեւին պարտադիր չէ, որ դրանք վերականգնվեն բյուջե, վերադարձվեն բյուջե: Օրինակ, նույն ԱԱԾ ղեկավարը օրեր առաջ արեց գուցե նույնիսկ պատմական հայտարարություն այն մասին, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, պետք է կառուցվի Արաքսի ափին Արաքսավանը: Այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած կարեւոր ու նշանակալից այցին զուգահեռ, արցախաիրանական սահմանին: Փողերը կարող են գալ ոչ թե պետական բյուջե, այլ գնալ «ուղիղ» Արաքսավան, վերածվելով իսկապես կառուցվող քաղաքի, ծառայելով վերաբնակեցման գործին: Դա մի օրինակ է, որովհետեւ ռազմավարական ուղղությունները շատ են, եւ կարելի է վերադարձվող ռեսուրսները միանգամից ուղղել այդ կողմ:


Եթե խնդիրը բյուջետային ծախսերը ապահովելն է, ապա այստեղ արդեն առաջանում է մտահոգություն՝ միթե՞ կա եկամուտների հավաքագրման հարց: Բայց այդ իմաստով, կարծես թե, տագնապալի ազդակներ չկան, եւ ըստ այդմ՝ այդ պատճառը կամ մոտիվը, թերեւս, հիպոթետիկ է: Կա քաղաքական շարժառիթը, երբ նախկին համակարգը այսպես ասած հանձնում է հանրությունից խլված ռեսուրսը, որպեսզի նաեւ այն չկարողանա տարբեր ալիքների միջոցով օգտագործել հենց հանրության ու պետության դեմ, ինչն էլ, բնականաբար, կմաքրի դաշտը այդ ներգործությունից եւ կստեղծի նոր քաղաքական հարաբերակցության ձեւավորման առավելապես մաքուր կամ ազատ դաշտ: Այս խնդիրը, իհարկե, կարեւոր է, հաշվի առնելով այն, որ իշխանության եւ բիզնեսի սերտաճման միջոցով տարիներ շարունակ կուտակված ռեսուրսները զգալիորեն ներդրվում են հանրային-քաղաքական արդիականացման միտումները ճնշելու համար, դրանցում տեսնելով սեփական «արդիականության» պահպանման հնարավորությունը: Իսկ սա պետության եւ հանրության ռազմավարական զարգացման հարց է, որը պահանջում է հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում