Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին գործում է թերբեռնված, ներդրումների անհրաժեշտությունից ելնելով` կհայտարարվի մրցույթ

Երևանի ավագանին արտահերթ նիստին քննարկում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Նա ներկայացրեց, որ նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատանքների կազմակերպումը հանձնել հավատարմագրային կառավարման՝ ելնելով ավտոկայանատեղիի գործունեության արդյունավետության բարձրացման և ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից:

Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ազատության հրապարակում կառուցվել է ստորգետնյա ավտոկայանատեղի, որը նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար:

Երևան համայնքի սեփականությունը համարվող Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիի աշխատանքներն իրականացվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, որի պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ 2013-2018թթ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված՝ հատկապես ձմռան ամիսներին:

Շուրջ 10 տարի առաջ տեղադրված գործող տեսահսկման համակարգն ունի արդիականացման խիստ անհրաժեշտություն: Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ՝ որակական բարձր չափանիշներով, որը հետագայում կարող է օգտագործվել «Խելացի» կառավարման համակարգի շրջանակում: Նախատեսվում է ներդնել ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման և վճարման համակարգ, ինչպես նաև կատարել վերանորոգման աշխատանքներ:

Նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը, ավտոկայանատեղիի զբաղվածությունը զգալիորեն մեծացնել: Հավատարմագրային կառավարման տրամադրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել զեղչային համակարգ, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ և/կամ մեծ թվով մեքենաներ ունեցող բաժանորդների համար նախատեսված վճարային փաթեթներ:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ, ըստ որոշման, կթույլատրվի Երևանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց, թե պայմանագրային կառավարիչը իրավունք կունենա՞ կայանման սակագինը փոխել և այդ տարածքը օգտագործել այլ նպատակով, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ վճարը հաստատվում է ավագանու կողմից յուրաքանչյուր տարվա համար ավագանու որոշմամբ և դա տեղական վճար է, և այս պահին գործում է որոշված չափը, ըստ որի՝ մեկ ժամվա համար երկու հարյուր դրամ, մեկ ամսվա համար` քսան հազար դրամ: «Ավտոկայանատեղիի հիմնական գործունեությունը կառավարիչը չի կարող փոխել, պարզապես նաև կարող է իրականացնել գործունեություն, որից եկած շահույթը կարող է բաշխվել Երևան համայնքի հետ»,-ասաց նա:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց, թե հաշվի առնելով դրված չափորոշիչները՝ արդյոք ունե՞ն աչքի առաջ կազմակերպություններ, որոնք հնարավոր է, որ տեղավորվեն այս պայմաններում, և եթե կա հետազոտություն, քանիսն են դրանք: «Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, եթե մրցույթին մասնակցություն չցուցաբերվի»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ որոշման նախագծում երկու նախապայման են նշել` շուրջ 300 միլիոն դրամի միջին հաշվարկային շրջանառություն և առնվազն երեք տարվա ոլորտի փորձ:

«Կարծում եմ, որ նման ընկերություններ կան և կարող են հայկական և օտարերկրյա կազմակերպությունները մասնակցել, մեր աչքի առաջ չունենք նման կազմակերպություն, բաց մրցույթ է լինելու»,-ասաց Տիգրան Սարգսյանը և նշեց, որ կարծում է մասնակցողներ կլինեն:

Որոշման նախագիծն ընդունվեց 40 կողմ և վեց ձեռնպահ ձայներով:

Այսպիսով` նշենք, որ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հետևյալ էական պայմաններն են սահմանվում

. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեությունից առաջին, երկրորդ և երրորդ տարիների ընթացքում առաջացած շահույթից Երևան համայնքի մասնաբաժնի հետևյալ նվազագույն չափերը. ա. առաջին տարին՝ 77,000,000.0 (յոթանասունյոթ միլիոն) դրամ. բ. երկրորդ տարին՝ 85,000,000.0 (ութսունհինգ միլիոն) դրամ. գ. երրորդ տարին՝ 100,000,000.0 (հարյուր միլիոն) դրամ:

. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեության չորրորդ և հետագա տարիներին տարեկան շահույթից Երևանի քաղաքապետարանի մասնաբաժնի հետևյալ նվազագույն չափը. ընդհանուր շահույթի առնվազն 50 (հիսուն) տոկոսը, բայց ոչ պակաս, քան 100,000,000.0 (հարյուր միլիոն) դրամ:

. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի անունից մրցույթում հաղթող ճանաչված հավատարմագրային կառավարչի հետ կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր, 10 տարի գործողության ժամկետով` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր: