Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Թող 100 աշակերտ ձեր դպրոցից պակասի՝ մարզպետարանում ասել են Ավշարի դպրոցի ուսուցիչներին

Ավշար գյուղի դպրոցի ուսուցիչները պատրաստ են բոլորը դուրս գալ աշխատանքից, իսկ դպրոցում սովորող 500 աշակերտների ծնողներ՝ այլ դպրոց տեղափոխել իրենց երեխաներին, եթե իրենց պահանջը չբավարարվի, և դպրոցի նոր տնօրենը չհեռացվի։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցիչները։

Նրանք այս մասին ասել են նաև նախօրեին՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի արդյունքներից ուսուցիչները դժգոհ են։


«Մարզպետի հետ հանդիպմանը սպասել ենք հենց առաջին օրվանից, սակայն հանդիպման են հրավիրել միայն 10 օր տեւած գործադուլից ու դասադուլից հետո։ Մարզպետը հորդորում է գնալ փոխզիջումների, այսինքն՝ հարմարվել եւ աշխատանքները շարունակել, իրենք զիջում են, որ ոչ ոքի աշխատանքից չեն ազատում, իսկ մենք էլ լուռումունջ գնում ենք։ 10–րդ օրը նոր որոշել ա, որ փոխզիջումների պետք ա գնալ, բա 10 օր ու՞ր էիր»,– ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը։

Ուսուցիչներր մարզպետի առաջարկը չեն ընդունել, պնդում են, որ չեն ցանկանում աշխատել նորընտիր տնօրենի հետ։

«Անհնարին է աշխատել մի մարդու հետ, երբ այսքան փոխադարձ վիրավորանքներ են եղել, այսքան ուսուցիչների ստախոս է անվանել՝ ստահակ եւ այլն։ Վերջապես կարելի է 35 մանկավարժի եւ 15 տնտեսական աշխատողի կարծիքը հաշվի առնել»,– ասաց Հովսեփյանը։

Ուսուցիչների խոսքով՝ մարզպետը հայտարարում է, թե իրենց դժգոհության հետևում քաղաքական ուժեր կան կանգնած, մասնավորապես, ակնարկելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին։

«Ես մի հատ ձայն եմ ունեցել, իմ ձայնը տվել եմ Գարիկ Սարգսյանին՝ ներկայիս մարզպետին։ Եթե էդ մարդիկ մեր հետեւում կանգնած լինեին, 3 հատ մեծ գործարան ունեն՝ հազարավոր աշխատակիցներ, էդ աշխատակիցները դուրս կգային, մեր կողքին կկանգնեին, մարզպետի հրաժարականը կպահանջեին, կվերջացնեինք»,– ասաց Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Ավշարի գյուղապետը նախկին մարզպետի եղբայրն է, բայց նա նույնպես խնդրին չի անդրադարձել։

Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև նորանշանակ տնօրենը։

«Նա ոչ մի հարցի չէր պատասխանում, իրեն ուղղված բոլոր հարցերը մարզպետը վերցնում էր իր վրա, եւ այդպես էլ ոչ մի պատասխան չէինք սստանում»,– ասաց Հովսեփյանը։

Ծնողների խոսքով՝ մարզպետարանում կոշտ են արձագանքել իրենց այն հայտարարությանը, որ ծնողները պատրաստ են դպրոցից հանել իրենց երեխաներին։

«Թող վերցնեն, թող տանեն, թող 100 աշակերտ ձեր դպրոցից պակասի, ձեր նյութականի համա՞ր եք անհագստանում»,– ըստ ուսուցիչների, իրենց ասել են մարզպետարանում։

Ուսուցիչները պատմեցին, որ մարտի 1–ին, երբ տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, և մեծամասնության «կողմ» ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ Հերմինե Անդրեասյանը, իրենց առաջին արձագանքը ուրախությունն է եղել. «Հերմինե Անդրեասյանը Արտաշատի Ազատավան գյուղում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի։ Մենք բոլորս ուրախացանք, ողջունեցինք, որովհետեւ թարմ շունչ է, երիտասարդ աղջիկ է՝ 33 տարեկան, բայց այս մեր ուրախությունը տեւեց ընդամենը մի քանի ժամ»։

Դրանից հետո նորանշանակ տնօրենն իր մոտ է կանչել ուսումնական գծով փոխտնօրեն Մարտիրոսյանին եւ առաջարկել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում փաստարկներ կգտնի՝ նրան աշխատանքից ազատելու համար։

«Ընկեր Մարտիրոսյանը, քանի որ ինքը շատ բարի է եւ շատ մեղմ անձնավորություն է, արցունքն աչքերին արդեն հավաքում էր իր փաստաթղթերը։ Բարձրացանք ընկեր Անդրեասյանի մոտ, որպեսզի իրավիճակը շտկենք, իսկ ընկեր Անդրեասյանը շատ հանգիստ ասաց, որ իր որոշումն անփոփոխ է»,– ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանը։

Այս վերաբերմունքից հետո էլ ուսուցիչները սկսել են գործադուլը, նրանց միացել են նաև աշակերտների ծնողները, և արդեն տասներորդ օրն է՝ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Նորանշանակ տնօրենը դպրոց է գնում ոստիկանների ուղեկցությամբ։ Գրեթե 500 աշակերտ այս պահին դասադուլ է անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։