Մինչև վերջ էլ գնալու ենք, երկաթգիծը կփակենք. Զարթոնք համայնքի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը
Այսօր կառավարության շենքի դիմաց Զարթոնք գյուղի մի խումբ բնակիչներ պահանջում էին իրենց գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: «Ամբողջ համայնքը ոտքի է կանգնել և պահանջում է գյուղապետի հրաժարականը: Վարչապետ Փաշինյանի շնորհիվ զարթնել ենք, գիտակցությունը մարդկանց զարթնել է, առանց վախի մեր բողոքը ներկայացնում ենք», Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Մանուշակ Հայրապետյանը:
Նա նշեց, որ բնակիչներն արդեն տաս օրից ավելի է, ինչ ակցիա են անում: «Գյուղապետը լափելուց, քանդելուց բացի ոչինչ չի արել: Հաստաբուն ծառի նման իր ճյուղերը տարածել է, աղջիկ, բարեկամ, հարս, խնամի աշխատանքի տեղավորել: Դպրոցում իր աղջիկն է, թոռներն են ու հիմա ով իր դեմ եղավ, ինքը կարողանում է այս պայմաններում էլ վախեցնել: Գիշերը մտնում են այն մարդկանց տները, ովքեր խեղճ են, վախեցնում են»,-ասաց նա:
Մանուշակ Հայրապետյանը նշեց՝ գյուղապետը հրաժարականի պահանջով ստորագրահավաք են կազմակերպել և երեք ժամվա ընթացքում 500-ից ավելի ստորագրություն են հավաքել, սակայն ասել է` մեկ տարի էլ բողոքեք, հրաժարական չեմ տալու: «Մենք մինչև վերջ էլ գնալու ենք, էլ բան չի մնացել անելու, միջհամայնքային ճանապարհ չունենք, ունենք մեծ զենք` երկաթգիծ, որ կկանգնեցնենք»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի պետական կառույց չի արձագանքում:
«Ակումբը քանդվեց, երաժշտական դպրոցը քանդվեց, մանկապարտեզը քանդվեց և կառուցեց իր դղյակները, քառօրյայի երեխեքի գումարը կերել է»-ասաց նա:
Հարցին՝ իրավապահ մարմինները այդ հարցերով չե՞ն զբաղվում, բնակիչներն ասացին, որ մի քանի գործով դիմել են, բայց արդյունք չեն տեսնում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը