Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Մանկապարտեզների առցանց գրանցման համակարգը շուտով կգործի. փոխքաղաքապետը բացառում է ծանոթ-բարեկամների միջոցով գրանցման սկզբունքը

Երևանում գործող 160 մանկապարտեզներ հաճախում է 30 հազար 373 երեխա: Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որից 6972-ը՝ տարիքային խմբերին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ թվերն ամեն օր փոխվում են: Նա նշեց, որ առցանց հերթագրման համակարգը դեռևս չի գործում և պաշտոնապես հասանելի չէ ծնողներին, բայց թեստային ռեժիմում որոշ գրանցումներ արվել են: «Այնտեղ տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք ուզում ենք ավելի պաշտպանված դարձնել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Մոտ ժամանակներս այդ ամենը կհղկվի և ինչպես մենք հայտարարել ենք, գրեթե առանց շեղումների կունենանք օնլայն հարթակը»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ հերթագրման առցանց համակարգը հնարավորություն կտա ծնողին առանց տանից բացակայելու բալիկին հերթագրելու հնարավորություն ունենալ: «Ընդամենը պետք է համակարգչով ընտրել մանկապարտեզը, գրանցվել, հերթագրել բալիկին, ստանալ գաղտնանիշը: Կայքում քաղաքացիները տեսնելու են միայն իրենց բալիկի անուն-ազգանունը, մնացած բոլոր հերթագրված երեխաների տվյալները փակ են, բայց իրենք տեսնելու են իրենց երեխայի հերթը տվյալ մանկապարտեզի հերթագրման մեջ»,-նշեց նա:

Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ շատ են խոսակցություններն այն մասին, որ նախկինում եղել է ծանոթ-բարեկամ հերթն առաջ տալու սովորույթ, հիմա կայքը բաց է և թափանցիկ, մարդկային գործոնի միջամտությունն էլ բացակայում է: «Մեր ծնողները կարող են ամենօրյա ռեժիմով մուտք գործել համակարգ և հետևել իրենց հերթին և եթե ինչ-ինչ խնդիրներ լինեն, ծնողը կարող է իր դժգոհությունը բարձրաձայնել: Կայքը փակ համակարգ է»,-վստահեցրեց փոխքաղաքապետը:

Նա ընդգծեց, որ հերթը կարող է առաջ տարվել բացառապես այն երեխաների դեպքում, ովքեր ունեն արտահերթի հնարավորություն: «Իրենք կայքում էլ են երևում տարբերվող գույնով: Նրանք երեխաներ են, ովքեր ունեն արտոնություններ»,-ասաց նա: Մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումից հետո զինծառայողների, սիրիահայ ընտանիքների, երկկողմանի ծնողազուրկների, բազմազավակ ընտանիքների, ովքեր ունեն 4 և ավելի անչափահաս երեխաներ, երկվորյակ, եռյակ և ավելի երեխաների, ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար սահմանվել են արտոնություններ:

Ինչ վերաբերվում է մեր այն հարցին, որ շատ երեխաներ հերթագրվում են, սակայն իրենց հերթն այդպես էլ չի գալիս, Հարությունյանն ասաց, որ դա տարիների ծանրացած խնդիր է, որին պատմության մեջ առաջին անգամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հատուկ որոշմամբ այս տարի ինչ-որ չափով լուծում է տրվել: «Երբևիցե նման բան չի եղել: Հերթում սպասող 1000 երեխա 2019 թվականի ընթացքում հնարավորություն կունենա մանկապարտեզ հաճախելու»,-ասաց փոխքաղաքապետը, հավելելով, որ խնդիրը համալիր է և մանկապարտեզներ կան, որոնք ոչ նպատակային տրված էին վարձակալության այլ կառույցների և հիմա դրանք հետ են վերցվում, կան մանկապարտեզներ, որոնք ի վիճակի են ընդունել նոր խմբեր, բայց ֆինանսական խնդիրներ ունեն, մանկապարտեզներ էլ կան, որոնք ունեն տեղեր, բայց վերանորոգման կարիք ունեն: Այդ խնդիրները լուծելով հնարավորություն կստեղծվի ավելի մեծ թվով երեխաների ընդունելու: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ կա կամք, ցանկություն, նպատակ և ամեն ինչ իրականացվելու է փուլ առ փուլ խնդիրները լուծելով:

Սերգեյ Հարությունյանը ուրախությամբ նշեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման գործընթացը շարունակական փուլում է: Նա հավաստիացրեց, որ դա միանգամից չի կարող լինել, սակայն հստակ հանձնարարականը կա և մանկապարտեզներում աշխատավարձերն ավելանալու են 20 տոկոսով:

Խմբասենյակներում տեսախցիկների տեղադրման հետ կապված էլ քաղաքապետարանը տարբեր մոտեցումներ ունի: Տարբեր նամակներ ստացել են, սակայն եթե ինչ-որ մի կազմակերպություն էլ ստանձնի այդ պարտավորությունը, ծնողները պետք է վճարեն դրա համար:

«Մանկապարտեզների բարեկարգման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Մենք դա անում ենք և շարունակելու ենք անել»,-հավելեց նա:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ նախաձեռնել են մանկապարտեզների աշխատանքի բարելավման համալիր ծրագրի մշակում, որի շրջանակներում սկսել են նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ հանդիպումների շարք` նախադպրոցական կրթության վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Ծնողների հետ մասնավորապես քննարկվում են մանկապարտեզների օրվա ռեժիմի, օրվա տևողության, սննդակարգի, կրթադաստիարակչական միջոցառումների, աշխատակազմի, երեխայի լավագույն շահի և համայնք-ծնող համագործակցության հետ կապված հարցեր:

«Իմ քայլը» խմբակցությունից Աննա Ջավախյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումներ նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում: «Ծնողները հիմնականում բարձրաձայնում են հերթագրման հետ կապված խնդիրները, աշխատաժամանակի հետ կապված հարցեր, և այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումների արդյունքների հիման վրա «Իմ քայլը» խմբակցությունը հանդես կգա նախաձեռնությամբ: