Ներդրումների համար մենք ռիսկային գոտի ենք. տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
«168 ժամ» թերթը գրում է.
«Մեկ բառով չի կարելի ասել, որովհետև ի՞նչ է ներդրումը. ներդրումը պահանջում է շահույթի համապատասխան մակարդակ և երկարաժամկետ վստահություն, որովհետև այդ շահույթը մեկ տարում չի կարող փոխհատուցվել: Ինչո՞ւ է ներդրումը գնում ռիսկային երկիր: Որովհետև այնտեղ կա ավելի բարձր շահույթ ստանալու հավանականություն: Օրինակ՝ Եվրոպայում մարդիկ պատրաստ են ներդրում իրականացնել 5%, իսկ Հայաստանում պատրաստ են կատարել տարեկան 20% շահութաբերության պայմաններում: Այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան ներդրողը հետաքրքրված է գնալ դեպի այդ տարածք: Մենք պետք է հասկանանք, որ մենք ռիսկային գոտի ենք, որովհետև աշխատուժի որակավորումը եվրոպական չէ, ենթակառուցվածքները եվրոպական չեն, շուկաներից հեռացվածությունը տարբեր դեպքերում խնդրահարույց է»,- 168.am-ին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ-ում ներդրումների մասին:
Սակայն, ըստ նրա, կա նաև որոշակի առավելություն, որ այդ ներդրողին բերում է Հայաստան. «Դա ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրված լինելն է, մշակութային առումով այնտեղի շուկաների վիճակը լավ հասկանալը և աջակցելը, որ արտադրանքն այնտեղ առաջ խաղացվի ավելի արագ ու ճկուն ձևով: Վերջապես մարդկանց արագ սովորելու կարողությունը, տեխնոլոգիաների հետ վարվելու հմտությունները, այսինքն՝ ցանկացած ներդրող ծանր ու թեթև է անում՝ գա՞, թե ոչ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը