Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Ինչով է հիպոթեքի շուկան ոգեւորել վարչապետին. Կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին այնքան են ոգեւորել հիպոթեքային շուկայում արձանագրված զարգացումները, որ պահը բաց չթողեց հրավիրած մամուլի ասուլիսը սկսելու այս ոլորտի վերաբերյալ որոշ ցուցանիշների հրապարակմամբ։ Ըստ այդմ` «2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով»։

Թվում էր, թե նույն ոգեւորությամբ պիտի հրապարակվեր նաեւ աճի ցուցանիշների թվային պատկերը։ Սակայն վարչապետը խուսափեց դա անել։


Պաշտոնական տվյալներով, անցած տարվա փետրվարին հիպոթեքային շուկայում առեւտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 207 մլրդ 464 մլն դրամ։ Նախորդ ամիս այն 207 մլրդ 452 մլն դրամ էր։ Այլ կերպ ասած, անցած տարվա փետրվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն ավելացել էր ընդամենը 12 մլն դրամով։

Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե փետրվարին հենց այդքան հիպոթեք է տրամադրվել։ Խոսքը բացարձակ տարբերության մասին է։ Անշուշտ, եղել են նաեւ մարումներ։

Վերջին շրջանում իսկապես նկատելի է հիպոթեքային վարկավորման ակտիվացում։ Այսպես` 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։

Եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանին, ապա «այսօրվա դրությամբ հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է, որն իր հետեւից քաշելու է շինարարությանը` ազդելով նաեւ կյանքի որակի վրա։

Այդպե՞ս կլինի, թե՞ ոչ, ժամանակից առաջ չընկնենք։ Հատկապես որ, նախորդ տարվա պատկերն այնքան էլ դրա օգտին չէ. չնայած հիպոթեքային վարկավորման աճի ծավալների գրեթե կրկնակի ավելացմանը, շինարարության աճի տեմպը տարվա ընթացքում գնալով նվազեց։ Եթե տարեսկզբին այն հասնում էր 23-24 տոկոսի, ապա արդեն տարեվերջին կազմեց հազիվ 4,5 տոկոս։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։

Այս տարվա սկզբին Վիճակագրական կոմիտեն ավելի քան 22 տոկոս աճ է գրանցել շինարարության ոլորտում։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում իրականացվել են 10,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ամսին դրանք կազմել էին 9,3 մլրդ դրամ։

Այլ կերպ ասած, շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 1,4 մլրդ դրամով, որը համարժեք է 14 տոկոս աճի։ Թե վիճակագրական ծառայությունն ինչպես է ստացել 22 տոկոս, այլ հարց է։ Հավանաբար վերանայվել են անցած տարվա ցուցանիշները եւ նվազեցվել։

Ինչի՞ հաշվին է տարեսկզբին արձանագրվել շինարարության ծավալների ավելացումը։

Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանում էական են եղել հատկապես միջազգային վարկերով իրականացված շինարարական աշխատանքները։ Դրանք ավելացել են 12 անգամ` կազմելով 3,3 մլրդ դրամ։

Մասնավորապես 14,3 անգամով աճել է ոլորտում ռուսական կապիտալի մասնակցությունը։ Խոսքը հավանաբար Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով տրամադրված վարկային միջոցների իրացման մասին է։ Հունվարին դրանք կազմել են գրեթե 1,4 մլրդ դրամ։

Պակաս կտրուկ աճեր չեն գրանցվել նաեւ այլ ֆինանսական կազմակերպությունների հատկացրած վարկային գումարներով իրականացված շինաշխատանքների դեպքում։ Ասենք` Համաշխարհային բանկի վարկերով 13,9 անգամ ավելի շատ աշխատանք է կատարվել, քան անցած տարվա հունվարին։ Գումարը կազմել է 920 մլն դոլար։ ԱԶԲ միջոցներով իրականացվել է 2,7 անգամ ավելի շինարարական աշխատանք։

Վարկերն ըստ էության փոխարինել են ուղղակի ներդրումներին։ Պատահական չէ, որ կազմակերպության կողմից իրականացված շինարարության ծավալները ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են ավելի քան 18 տոկոսով։ Ոլորտում օտարերկրյա ներդրումները նվազել են 70 տոկոսով։

Չնայած վարչապետի ոգեւորությանը, սա, անշուշտ, վատ ազդակ է։ Հատկապես որ, Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներում կազմակերպությունների մասնակցությունն ամենամեծն է։ Այն հասնում է գրեթե 50 տոկոսի։

Կազմակերպությունների կողմից իրականացվող շինաշխատանքների ծավալի նվազումը վկայում է, որ այստեղ վերստին խնդիրներ են ի հայտ եկել։ Ըստ էության, ոլորտում գործող ընկերությունները սկսել են զգուշություն ցուցաբերել։ Դրա համար նրանք, հավանաբար, պատճառներ ունեն։ Իշխանափոխությունից հետո կառավարության գործողությունները ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլեւ երբեմն մտահոգություններ են առաջացնում։

Գոնե լավ է, որ պահպանվել է բնակչության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների աճը։ Դրանք կազմել են 1 մլրդ 751 մլն դրամ։ Նախորդ տարվա ցուցանիշը 1 մլրդ 717 մլն դրամ էր։ Փաստացի տարբերությունը 34 մլն դրամ է, ինչը գրեթե 2 տոկոսով է ավել 2018թ. ցուցանիշից։ Թեեւ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել 7,9 տոկոս աճ` հավանաբար առաջնորդվելով վերանայումների տրամաբանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում