Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Հայկ Մարությանի խոսքերը որակում եմ «փոթորիկ 1 բաժակ ջրում». Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար

Երեւանի Դավթաշենի թաղապետարանի շենքում տարածքների վաճառքն իրականացվել է 1996 թվականից սկսած, իսկ վերջին հատվածը վաճառվել է 10-12 տարի առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե Դավթաշենի թաղապետարանի շենքի կեսը Երեւան համայնքին չի պատկանում։

«Դավթաշենի թաղապետարանում 8-10 բնակիչ տներ են կառուցել, ապրում են, ծրագրավորման ընկերություն կա։ Այս հատվածները տարբեր մարդկանց վաճառվել են 1996 թվականի սկսած։ Վերջին տարածքը 10-12 տարի առաջ է վաճառվել։ Ասեմ ավելին՝ ես իմ ղեկավարման տարիներին փորձել եմ մնացած հատվածի համար էլ լավ գնորդ գտնել ու վաճառել, որովհետեւ համարում էի, որ այդ շենքը նպատակահարմար չէ վերանորոգել, ավելի լավ է վաճառել եւ նոր շենք կառուցել»,–նշեց նա։

Վարչական շրջանի նախկին ղեկավարը մանրամասնում է՝ մտադրվել էր թաղապետարանի նոր շենք կառուցել վարչական շրջանի կենտրոնական հատվածում. «Ես գտնում էի, որ այդ 6-7 հազար մետր հողատարածքով 2-3 հազար քառ. մետր շենքը, որի վրա մոտավորապես 150-200 մլն փող պետք է ծախսվեր վերանորոգման համար, ավելի լավ էր վաճառվեր, այդ վաճառքի գումարով կառուցվեր նոր շենք, ավելի կենտրոնական տեղում, որ մեր գույքն առավել արդյունավետ օգտագործվեր։ Ցավոք սրտի գնորդ չկարողացա ճարել»։

Ռուսլան Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ չնայած տարածքը գնել էին, սակայն վարչական շրջանի իրեն նախորդած ղեկավարի եւ գնորդի միջեւ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ համայնքն է շահագործելու այդ տարածքը, իսկ պայմանավորվածությունը, նրա խոսքով, մինչեւ վերջ պահպանվել է. «Թաղապետարանի շենքը ոչ նորմալ պատուհաններ ուներ, ոչ էլ ջեռուցվում, եւ գնորդներից մեկը, որը գնել էր վերջին հատվածը՝ 300 քառ. մետրը, պարտավորվել էր նաեւ իր միջոցներից ջեռուցել ամբողջ շենքը, այդ թվում՝ այն հատվածը, որը պետական է եւ որտեղ նոր եկածները տաք–տաք նստում են, ինչպես նաեւ պատուհանները փոխել է, չհաշված, որ բակային տարածքն է ամբողջությամբ հիմնանորոգվել։ Բացի այդ, բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ մարդը թույլ է տվել իր գնած շենքում 10 տարի համայնքին գործունեություն ծավալել։ վա՞տ գործարք է եղել»։

Ռուսլան Բաղդասարյանը պնդեց՝ իր ղեկավարման շրջանում ամեն ինչ արվել է օրենքով, իսկ թաղապետարանի տարածքներն էլ վաճառվել են ըստ ավագանու որոշման, ուստի ոչ ինքը, ոչ մյուս թաղապետերն «անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն». «Նախորդ թաղապետերից ոչ ոք անհանգստանալու խնդիր չունի, թաղապետարանի շենքի այդ հատվածի վաճառքն իրականացվել է ավագանու որոշմամբ, թաղապետը չէր կարող վերցնել ու ինչ–որ բան վաճառել»։

Նա թաղապետարանի շենքերի մասին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերը որակեց «փոթորիկ 1 բաժակ ջրում»։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երեւան համայնքին չի պատկանում՝ հավելելով, որ փաստի առիթով նյութեր են պատրաստվել եւ փոխանցվել քննչական մարմիններին: