2,7 մլրդ դոլար Հայաստանի շեմին. որքանով են կոնկրետ ներդրումային պորտֆելի հեռանկարները
«Կառավարությունը ներկայումս քննարկում է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային մոտ 89 ծրագիր, որից ավելի քան 700 միլիոն դոլարը ներկայումս այս կամ այն կերպ ընթացիկ փուլում է՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ հայտարարությունը բավականին նման է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը 3,5 միլիարդ ներդրումային ծրագրերի մասին, սակայն մի տարբերությամբ՝ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր իր, այսպես ասած, իշխանական պորտֆելը: Այլ կերպ ասած՝ նա գործնականում հայտարարում էր, որ պատրաստ է իր հովանավոր Հայաստանի ներդրողների ռուսական ակումբի օգնությամբ 3 միլիարդ դոլար վճարել 2018-ին Հայաստանի իշխանությունը ձեռք բերելու համար:
Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակի քաղաքական համատեքստը բոլորովին այլ է և բոլորովին այլ է նրա քաղաքական հենարանը:
Այստեղ գործ ունենք հանրային բարձր լեգիտիմության հետ՝ որպես հենարան, իսկ որպես ներդրումային աղբյուր գործ ունենք ոչ թե կոնկրետ բևեռի, այլ, այսպես ասած, բազմազան աղբյուրների հետ: Իհարկե, դա այս դեպքում էլ չի հանում հարցը, թե որքան կոնկրետ են ներդրումային այդ պորտֆելի հեռանկարները, մյուս կողմից, սակայն, այստեղ արդեն խոսքը ոչ թե կոնկրետ իշխանության գնի, այլ Հայաստանի քաղաքական ապագայի սոցիալ-տնտեսական բազայի մասին է:
Ավելի ու ավելի է ակնառու դառնում, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական բազան խիստ անբավարար է ոչ միայն պետական ռազմավարական ծրագրեր, զարգացման ծրագրեր և անվտանգության աճող մարտահրավերներ երկարաժամկետ սպասարկելու համար, այլև բավարար չէ նաև հասարակական-քաղաքական արդյունավետ զարգացում ապահովելու, հանրային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման հիմք դառնալու համար:
Եվ սրա լավագույն դրսևորումն էր այն, ինչ քաղաքական տողատակի առումով տեղի ունեցավ Օպերայի սրճարանների ապամոնտաժման գործում, և ինչ ընդհանրապես տեղի է ունենում Հայաստանում տեղեկատվաքարոզչական շոշափելի ալիքի պայմաններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը