Փաշինյանը դեռ կզանգի, բայց մենք կախարդական փայտիկ չունենք. Սամվել Բալասանյան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»:
Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թեման բարձրացվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պատասխանեց Բալասանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը