«Մենք քաշել ենք «կարմիր» գիծ». քաղաքապետը հանդիպել է բուժհիմնարկների տնօրեններին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների եւ բժշկական կենտրոնների տնօրենների հետ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Մարուքյանն առանձնակի կարեւորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը:
«Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք եւ տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք եւ մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,- ընդգծել է քաղաքապետը:
2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը:
«Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նկատել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետեւողական մոտեցում:
«Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. Պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով՝ միգուցե եւ չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը: Ես նաեւ կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա՝ շուտ հայտնեն դրա մասին»,- նշել է Հայկ Մարությանը:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ մի շարք խնդիրների տրվել են արդյունավետ լուծումներ:
«Գլխավոր արժեքը մեզ համար, մեր քաղաքականության մեջ մեր քաղաքացին է: Եվ բուժհաստատություն այցելող քաղաքացին գալիս է ձեր պրոֆեսիոնալ ծառայությունը ստանալու, փրկվելու եւ բուժվելու համար: Ամենեւին տպավորություն չստեղծվի, որ միայն ձեզանից պահանջում ենք, մենք շատ կառուցողական ենք եւ ցանկացածիդ խնդիրը պատրաստ ենք լսելու: Մենք քաշել ենք «կարմիր» գիծ, որից հետո ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար, հավասար, պաշտպանված, ազնիվ եւ բխի քաղաքացու շահերից»,- ասել է փոխքաղաքապետը:
Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց կարեւոր առաքելության համար: Հայկ Մարությանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը` համայնքի առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության իրագործելու նպատակով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը