Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ովքեր էին իրականում սատարում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին

Մարտի 14-ին Մաշտոցի պողոտայում, Թումանյան փողոցում և Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին բողոքի ակցիաներ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ՝ պահանջելով, որ չքանդեն իրենց աշխատատեղերը։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը ստանձնել էր սրճարանների ապամոնտաժման քաղաքական պատասխանատվությունը, ցույցերի տարբեր ժամանակահատվածներում հայտարարում էր, որ դրանք ուղղորդված են, որ նա անձամբ է ճանաչում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին, սակայն ցույցեր իրականացնող անձինք այլ տեղերից եկած անձինք են և ոչ թե սրճարանների աշխատակիցներ։ Վիկտոր Մնացականյանն անգամ կոչ արեց, որ ինչ-որ հասարակական նախաձեռնություն ֆեյսբուքում տարածի ցույցի մասնակիցների նկարները «ոչ սրտացավ երևանցի» hashtag-ով, որպեսզի կարողանան բացահայտել, թե ովքեր են այդ անձինք, որոնք ուղղորդված եկել են ցույցերին մասնակցելու։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ ցույցերին մասնակցել են հենց Վիկտոր Մնացականյանի և նրա քաղաքական թիմի հրահանգով ուղղորդված անձինք։

Իրականությունը բացահայտելու համար AntiFake.am-ը ձեռնամուխ եղավ փաստերի ստուգմանը և հետաքրքիր բացահայտումներ արեց։

Ստորև ներկայացված նկարներում այն անձինք են, ովքեր ցույցերի ամբողջ ընթացքում հայտնվել են ցուցարարների մեջ, պարբերաբար ուղեկցել են Վիկտոր Մնացականյանին և առանձնազրույցներ ունեցել միմյանց հետ։

Նրանցից մեկը՝ նկարում նշված «Պարոն Կյաժը», որը ցույցերի տարբեր հատվածներում մշտապես գտնվել է Վիկտոր Մնացականյանի շուրջը, պարզվում է՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ վստահված անձը 9/46 ընտրատեղամասում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=XWwhH9UnSMM)։ Այս տեսանյությում, ի դեպ, «պատահականության սկզբունքով» կարելի է հանդիպել ՀՀԿ մեկ այլ կարկառուն վստահված անձի՝ Դավիթ Սիմոնյանին, որը հայտնի է նաև որպես «Բոքսի քուչի Ճլե» կամ «Կենտրոնի կյաժ»։ Նա 2009-ի ընտրությունների ընթացքում հարձակում էր գործել ՀԱԿ-ի ակտիվիստների վրա, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված խախտումների առնչությամբ (նա կոտրել էր «Իլուր»-ի լրագրողի տեսախցիկը, ապա ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նաև խոչընդոտել «Ազատություն» Ռ/Կ-ի աշխատանքը) (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=1G69OaO1cPc)։

Մյուս երկու երիտասարդները՝ «Պարոն Կամուֆլյաժը» և «Պարոն Ֆերարին», «Պարոն Կյաժի» հետ միասին նույնպես ցույցերի ամբողջ ընթացքում ուղեկցել են Վիկտոր Մնացականյանին։ Այս տեսանյութը վկայում է (https://youtu.be/7gbjmdir0dQ?t=135), որ «Պարոն Կամուֆլյաժը» մշտապես Վիկտոր Մնացականյանի շուրջբոլորն է և առանձնազրույցներ է ունենում վերջինիս աշխատակիցների հետ։

Հարկ է նշել, որ Կենտրոն վարչական շրջանի ՀՀԿ վստահված անձինք բոլոր ընտրությունների ընթացքում աչքի են ընկել ոչ պատշաճ վարքագծով, ընտրակեղծարարություններով, ուստի հարց է առաջանում, թե ինչ գործ ունեն վերոնշյալ անձինք Վիկտոր Մնացականյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ինչ մոտիվացիայով են մասնակցել «Օպերայի» ցույցերին, ինչ նպատակներ են հետապնդել։

Ցույցերի դրվագներից մի քանիսում էլ հանդիպում ենք «ՔՊ» կուսակցության անդամ և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարորդին՝ Արթուր (Ամիգո) Ղուկասյանին, որը հայտնի է տարբեր սադրիչ գործողություններին իր մասնակցությամբ, օրինակ՝ էրեբունի Պլազայում Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսի տապալումը (տեսանյութը՝ http://bit.ly/2HsWg8r)։

Այսպիսով՝ ովքեր տեղեկություններ ունեն վերոհիշյալ անձանց վերաբերյալ (ում անուն- ազգանունները նշված չեն), խնդրում ենք դրանք տրամադրել մեզ, որպեսզի պարզենք, թե ինչ կապ ունեն վերը նշված անձինք Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ կազմակերպված ցույցերի հետ, ինչ նպատակներ են հետապնդել, ինչ մոտիվացիայով են այնտեղ եղել և, առհասարակ, ինչ կապ ունեն Վիկտոր Մնացականյանի հետ։