Ի՞նչ է անում Հայկ Մարությանի չեխ կին Իվան քաղաքապետարանում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիեւ՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։
Բայց եթե ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս «առաջին տիկնանց» հավակնություններն ու գործառույթները։
Ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Արարատ Միրզոյանի կինը։ Երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ ազգությամբ չեխ, համեստ ու առաջին հայացքից պասիվ Իվան։
Մեր աղբյուրներն ասում են, որ Հայկի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն, հավանաբար, հասկացրին, որ դա գեղեցիկ չէ, եւ նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո։
Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաեւ շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը