Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Եթե գազավորվածների ակցիզային հարկ սահմանելը միայն ֆիսկալ խնդիր է լուծում, թող տարածեն նաեւ սննդամթերքի վրա. գործարար

Եթե գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ սահմանելը միայն ֆիսկալ խնդիր է լուծում, ապա ինչու է այն տարածվում միայն գազավորված ըմպելիքների վրա, թող տարածվեր նաեւ սննդամթերքի վրա, ավելի շատ փող կհավաքվեր։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Hay Cola» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը:

Նա ընդգծեց, որ ակցիզային հարկը բերելու է գազավորված ըմպելիքների շուկայի մահվան. «Մենք ունենք 100 աշխատակից մի կազմակերպությունում, որոնք արդեն 20 տարի է սովորում եմ գազավորված ըմպելիքների տեխնոլոգիան։ Հիմա եթե էս մարդիկ գործազուրկ դարձան, ո՞ւմ են օգուտ տալու։ Պետությանը օգու՞տ են տալու գործազուրկ քաղաքացիները, որոնք Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ են։ Այժմ մի չինովնիկի քմահաճույքի պատճառով ընկանք կրակը։ Մինչ այս եղել է նամակագրություն, որը ոչ մի արդյունք չի տվել։ Շահագրգիռ կողմերով հունվարի 25-ին գրել ենք նամակ, որից ուղիղ մեկ ամիս հետո մեզ հրավիրել են կառավարություն։ իսկ հանդիպման ժամանակ ոչ թե քննարկում է տեղի ունեցել, այլ տեղեկացում, իրազեկում, որ մենք լուծում ենք ֆիսկալ խնդիր»,-ասաց նա հավելելով, որ առողջությանը վնասակար լինելու փաստարկը դուրս է եկել տվյալ հարցի շրջանակից:


Տիգրան Հովսեփյանը նշեց, որ ակցիզային հարկի կիրառումը ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ. «Կնվազի շահութահարկը, այսինքն կազմակերպությունը կաշխատի առանց շահույթի։ Եվ եթե աշխատակիցներին մենք ազատենք, ապա եկամտային հարկի գծով չենք ունենա վճարում պետբյուջե։ Մեր խնդիրն է այս ամենը հասցնել մեր վարչապետին։ Տեղեկացնել, որ այս թվաբանությունը այնպես չէ, ինչպես իրեն ներկայացնում են։ Մեկ ասում են 3 մլրդ փող են հավաքելու, բայց այդ 3 մլրդ-ը չի համապատասխանում իրականությանը․ գազավորված ըմպելիքների շուկան Հայաստանում 2018թ․-ի համար կազմել է 70 մլն լիտր։ Եվ եթե կիրառում են 30 դրամ ակցիզային հարկ ստացվածի վրա, ստացվում է 2 մլրդ 100 մլն դրամ։ Հիմա ինչով էլ հաշվենք այն չի դառնալու 3 մլրդ։ Չհաշված, որ եթե գնալով փակվեն կազմակերպությունները, այդ թիվը կսկսի նվազել։ Տվյալ դեպքում, եթե մենք փակվենք, այն կնվազի 200 մլն-ով, եւ կավելանա գործազուրկների թիվը»,-ասաց գործարարը:

Անդրադառնալով ֆինանսների փոխնախարարի հետ հանդիպմանը, Հովսեփյանը այն խոստումնալից համարեց. «Նա ամբողջովին հասկացավ մեր խնդիրը, մտահոգությունները եւ խոստացավ մեկ օրից պատասխանել եւ տալ հարցի լուծման ձեւը։ Բայց փաստորեն ֆինանսների նախարարը չի կարգավորում այս հարցը։ Եվ ինչպես հասկանում եմ՝ այս հարցը կանոնակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ խոստացել է ֆիսկալ հարց լուծել։ Խոստացել է, հիմա էլ փորձում է մի ձեւ տակից դուրս գալ։ ֆինանսների նախարարը գնդակը տեղափոխել է առողջապահության դաշտ, տնտեսության դաշտ։ Այժմ մենք եկել ենք էստեղ ու պահանջում ենք խնդրին լուծում տալ, որպեսզի վերադառնանք մեր կյանքի բնականոն ընթացքին»: