Գրեթե մեկ շաբաթ է Ավշարի դպրոցում դասադուլ է. տնօրենը դպրոց է եկել ոստիկանների ուղեկցությամբ. վիճակը լարված է
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում իրավիճակը այսօր՝ մարտի 18-ին, շարունակում է լարված մնալ։
Դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է դպրոց. «Կրթության բաժնի աշխատակիցների հետ սպասում են դպրոցում, կարծեմ՝ արդեն աուդիտ են կանչել։ Ամեն ինչ անում են, որ մեզ վախեցնեն»։
Նա պնդեց՝ եթե տնօրենը իրեն ապահով չի զգում, համատեղ աշխատանքն էլ անհնար է դառնում. «Եթե նա էլ եկել է ոստիկանների ուղեկցությամբ, ուրեմն ինքն էլ իրեն ապահով չի զգում։ Թող չգա ու հրաժարական տա։ Ծնողները հավաքված են դպրոցի մոտ»։
Ռեգինա Սիմոնյանի խոսքով՝ իրենք քննարկելու ոչինչ չունեն մարզպետարանի ներկայացուցիչների ու դպրոցի տնօրենի հետ. «Որոշում են ծնողները, նրանք էլ աշակերտներին չեն ուղարկում եւ վերջ։ Պահանջում են, որ տնօրենը հրաժարականբ տա»։
Հարցին, թե ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, քանի որ բողոքի ցույցերն արդեն մեկ շաբաթ է շաքրունակվում եւ դրա հետեւանքով տուժում է դասապրոցեսը, փոխտնօրենը նշեց. «Մարզպետը այդ մասին փաստորեն չի մտածում։ Դա իրեն չի հուզում։ Մարզպետի հաջորդ քայլը աուդիտ ուղարկելն էր, որ խեղճացնի դպրոցի ուսուցիչներին։ Իրենք պնդում են, որ տնօրենը պետք է մնա, բայց մենք չենք համաձայնելու»։
Նա շեշտեց՝ ճանապարհ փակել չեն ուզում, քանի որ գտնում են, որ դա հարիր չէ մանկավարժին. «Ճանապարհ փակել չենք ուզում, քանի որ հարիր չէ մանկավարժին ճանապարհ փակել, սակայն եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի դրան էլ կդիմենք»։
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Ավշար գյուղի դպրոցում շարունակում են դասադուլն ու գործադուլը։ Նրանք պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ նա դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, որպեսզի այդ պաշտոնում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին նշանակաի, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ուստի իր հետ աշխատանքն անհնար է։ Տնօրենը սակայն հրաժարական տալ չի ցանկանում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը