ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգործի մասին
«Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպության գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ԱԱԾ-ն վարույթ է սկսել մաքսայինի հետ կապված, որի շրջանակներում ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ փոխնախագահ Շ. Ներսիսյանը եւ երկար հարցաքննվել։ Ըստ մամուլի՝ վարույթը վերաբերում է «Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպությանը, որի ստեղծման հետ առնչություն ունեն ՊԵԿ պաշտոնատար անձինք։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե «Յունիսերվ»-ի գործունեության հետ կապված հնարավոր չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Եթե այո, ապա երբ է այն հարուցվել եւ ինչ հոդվածով։ Հետաքրքրվել էինք նաեւ՝գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան թե ոչ։
Կայքի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ս. Գալստյանը տեղեկացրել է, որ «Յունիսերվ»-ի գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։
Նշենք, որ օր «Յունիսերվ»-ը՝ ի թիվս այլ ընկերությունների, ստեղծվել է նախկին «Նորֆոլկի» փոխարեն, որի միջոցով իրականացվում էր մաքսազերծումը։
Նախքան «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ստեղծումը, ինչպես հայտնի է, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից առևտրականների ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով:
«Նորֆոլկ քոնսալթինգ»-ի ստեղծումը ՊԵԿ նախկին ղեկավարությունը բացատրում էր նրանով, որ փորձում են դաշտում կարգ ու կանոն հաստատել: Կարգո ընկերությունները պատահական մարդկանց չէին պատկանում:
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում են հայտնի «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը