Երևանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, ապակյա տարաներում թունավոր նյութի նմանվող հեղուկ՝ ենթադրաբար սնդիկ
Երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դատարանը բավարարել է միջնորդությունը և խուզարկությամբ նշված տան օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են «Մագնում 58007» տիպի 12 տ/չ որսորդական հրազեն, «RECK Y-114933699» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, 4746 գրառմամբ անհայտ տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտների, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 102 հատ որսորդական հրազենի 12 տ/չ փամփուշտներ, 236 հատ տարբեր տ/չ փամփուշտներ, «Սվին» դանակներ՝ պատյանների վրա առկա՝ համապատասխանաբար 882 և 32 գրառումներով, 2 հատ 9 մմ տ/չ գազային ատրճանակի փամփուշտ, 4 հատ թափանցիկ ապակյա տարաներում առկա հեղուկներ՝ նմանվող թունավոր նյութի /սնդիկ/, 3 հատ որսորդական դանակ, 1 հատ սուր, «Տիր» տիպի հրացան՝ փամփուշտներով, 2 հատ ներարկիչ՝ 5 մգ և 1.0 մգ ծավալի, որոնցից 5 մգ-ոց ներարկիչում առկա էր 0.2 մգ ծավալի սպիտակավուն հեղուկ, իսկ մյուսը՝ դատարկ վիճակում, օգտագործված:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը