Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Պետությունը պետք է աջակցի տեղական ավիափոխադրողների ծնվելուն եւ կայանալուն. Ոլորտի մասնագետ

Պետք է աջակցություն լինի տեղական ավիափոխադրողների ծնվելուն եւ կայանալուն, եւ շուկայական հավասարություն լինի բոլորի համար, որտեղ տեղական փոխադրողները իրենց տեղը կգտնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր, հրամանատար օդաչու Հակոբ Ճաղարյանը՝ կարեւորելով տեղական ավիափոխադրողների ձեւավորումը։

Հարցին, թե ի վերջո, Հայաստանին պե՞տք է ազգային փոխադրող, թե՞ ոչ, հաշվի առնելով, որ ժամանակին ունեցել ենք Ազգային փոխադրող՝ «Արմավիան», որը վաղուց այլեւս չկա, Ճաղարյանը շեշտեց, որ «Արմավիան» երբեք էլ ազգային փոխադրող չի եղել, այլ շուկայում ունեցել է արհեստականորեն ստեղծված մոնոպոլ դիրք. «Քանի որ ոչ մեկին թույլ չէին տալիս մուտք գործել շուկա, ընկերությունն իրեն անվանում էր ազգային փոխադրող, սակայն, ազգային փոխադրողն այլ հասկացություն է, որի վերաբերյալ կան միջազգային չափանիշներ»,-ասաց նա։


Ճաղարյանն անդրադարձավ նաեւ ավիացիոն մասնագետների նախաձեռնող խմբի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված բաց նամակին, որտեղ նրանք անհանգստություն էին հայտնել քաղավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նամակում խոսվում է ոլորտի մենաշնորհների, բնականոն զարգացման, ավիափոխադրումների ոլորտի կանոնակարգման մասին, նաեւ ներկայացվում է մասնագետների տեսակետները եւ առաջարկությունները։

«Այդ նամակին ծանոթ եմ եւ գտնում եմ, որ ամեն ինչ այնտեղ ճիշտ է արտացոլված, տեղական ավիափոխադրողները չեն կայանում, քանի որ շուկայում չկա հավասարություն եւ տնտեսական կարգավորման մեխանիզմներ առայժմ չկան։ Վարչապետը կողմ է շուկայում հավասարության սկզբունքին եւ տեղական ավիափոխադրողների համար պայմաններ ստեղծելուն, արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական կարգավորման մեխանիզմներին, ապա Հ. Ճաղարյանի դիտարկմամբ, Հայաստանի կառավարությունը պետք է ունենա կարգավորման մեխանիզմներ՝ ոլորտի խնդիրները լուծելու համար։

Հարցին, թե իսկ երկիրը կարո՞ղ է պաշտպանել իր ավիափոխադրողներին, Ճաղարյանը պատասխանեց, որ կարող է՝ ստեղծելով հավասար պայմաններ բոլոր ավիափոխադրողների համար եւ տեղական ավիափոխադրողներին պաշտպանելով արտաքին ազդեցություններից։

Նշենք, որ ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել վարչապետին ու ԱԺ նախագահին, որտեղ նշել է, մասնավորապես, հետեւյալը. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով ստեղծվեց մի անհասկանալի ֆորմատով աշխատանքային խումբ, որտեղ 6-7 ամիս քննարկվում էր միայն անհեռանկար մեկ հարց՝ արդյոք կա պետական կամ պետական մասնակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու անհրաժեշտություն, եւ տալ դրա վերաբերյալ տնտեսական հիմնավորում։ Մնացյալ բոլոր հարցերը չքննարկվեցին, անտեսվեցին, իսկ այժմ խմբի աշխատանքները շուրջ 2-3 ամիս է՝ պրակտիկորեն դադարեցվել են:

Փետրվար ամսին՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վերը նշված հարցին Դուք հստակ պատասխանեցիք եւ քաղավիացիայի ոլորտի բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ կիսում են Ձեր եւ կառավարության մոտեցումները։ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը չի մասնակցելու, չի ստեղծելու ազգային ավիափոխադրող եւ կաջակցի այն անձանց, որոնք ոլորտում կիրականացնեն ներդրումներ: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե կառավարությունը ինչպես եւ ինչ մեխանիզմներով կաջակցի ներդրողներին, երբ ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Նախկին իշխանությունները քաղավիացիայի ոլորտում «բարեփոխումների» իրականացման դրոշի ներքո ՀՀ նախագահի հրամանով ստեղծել էին պետական ամենաբարձր կարգավիճակով օժտված հանձնաժողով պ-րն Դ. Հարությունյանի նախագահությամբ, եւ նրանք տարիների ընթացքում ուսումնասիրեցին ոլորտը, ծրագրավորեցին, որից հետո կազմակերպվեց եւ իրականացվեց ոլորտի կազմաքանդման, ենթակառուցվածքների մասնատման, «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման, «Զվարթնոց» եւ Գյումրիի օդանավակայանները մոնոպոլ ձեւով կոնցեսիոն պայմանագրերով կառավարման տրամադրման, «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը ՀՀ ավիափոխադրումների շուկայի մենաշնորհի տրամադրման գործընթացները, եւ զուգահեռաբար այդ բոլոր գործընթացները ամրագրվեցին համապատասխան տնտեսական, օրենսդրական փոփոխություններով եւ իրավական ակտերի ընդունմամբ: Այդ գործընթացները ավարտվեցին կառավարության ու շահագրգիռ կողմերի միջեւ կնքված հակապետական խայտառակ պայմանագրերի վավերացմամբ»։