«Ոտքի ենք կանգնելու». Լարվածության նոր օջախ է առաջանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որեւէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները:
Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաեւ այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որեւէ բան պահպանել «նախկիններից»։
ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝ 2016-ին եւս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերադառնում»:
Փաստորեն, նախարարական նախասիրություններով են քննությունները որոշվում։ «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին` ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել` ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձեւավորում աշակերտի մոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը