Մենք մյուս սրճարանների ապամոնտաժման ժամանակ բոլորի հետ կհանդիպենք. Վիկտոր Մնացականյան
Մենք մյուս զբոսայգիներում սրճարանների ապամոնտաժման ժամանակ բոլորի հետ կհանդիպենք, կզրուցենք, բայց Օպերան մեզ համար առաջնահերթություն է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նա հայտնեց, որ ապամոնտաժվող սրճարաններից ոչ մեկին դեռ այլ տարածք չի տրամադրվելու։ «Քննարկում էինք «Մարրին» տրամադրել։ Մենք հնարավորություն ենք տվել, որ սրճարանների երկրորդ մասերը աշխատեն, «Շոկոլադնիցայի» ընդամենը 20 տոկոսն է ապամոնտաժվելու, 80 տոկոսը աշխատելու է»,–նշեց Մնացականյանը:
Նա շեշտեց՝ ինչը Երեւանում գտնվում է զբոսայգու տարածքում, եւ բետոն է, ապա ժամանակավորապես է. «Բոլորին զգուշացնում ենք, բայց կխոսենք, ժամանակ կտանք, որ տեղափոխվեն»։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ առայժմ Օպերայի տարածքում պարսպից ներս առայժմ մնալու են սրճարաններ. «Մենք ընդունում ենք, որ սրճարանը Երեւանի ինքնության, կոլորիտի մի մաս է կազմում: Մենք, օրինակ, դեմ չենք, որ Կասկադում սրճարաններ լինեն, որովհետեւ Կասկադը զբոսայգի չէ, բանակցելու ենք, ամեն ինչ հաշվի ենք առնելու»։
Նրա փոխանցմամբ՝ Երեւանում նոր զոնաներ կստեղծվեն, մարդկանց հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները, բայց ոչ զբոսայգիների հաշվին. «Եթե այդ սրճարանները չեն գտնվում Օպերայում, Հանրապետության հրապարակում ժամանակ կտանք, կբանակցենք նրանց հետ»,- եզրափակեց Վիկտոր Մնացականյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը