Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում Երեւանը չի ունենա թափառող շներ

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: Երեւանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը:

«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել եւ քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի եւ անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու եւ համայնք վերադարձնելու», - նշում է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:


«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, եւ բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն եւ կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, եւ թե անմիջական աշխատանքով օգտակար լինել»,- ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երեւան համայնքը: Թափառող շներն այլեւս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:

«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, եւ մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլեւս չի ունենա թափառող շներ»,- նկատում է Խաչիկ Հակոբյանը:

«Այս օրինակը, որը Երեւանի քաղաքապետարանն է այսօր ի դեմս Երեւանի քաղաքապետի ցույց տվել, պետք է լինի վարակիչ եւ, այլ փոքր քաղաքների ու համայնքների համար:

Մինչեւ համայնքային կլինիկայի կառուցումը՝ գործընթացն այսօր իրականացվում է Երեւանի կենդանաբանական այգու կլինիկայում:

«Մեր համայնքապատկան տարածքի վրա կստեղծենք մեր կլինիկան, կլինեն համապատասխան կացարանային պայմաններ, որտեղ կենդանիների նախավիրահատական եւ հետվիրահատական խնամք կիրականացվի: Այս պահին օրհասական գնահատելով խնդիրը, քանի որ մեր հանրությանն անհանգստություն են պատճառում թափառող շները՝ մենք զուգահեռաբար սկսեցինք աշխատանքները՝ համայնքի ենթակայության այլ ՀՈԱԿ-ի հետ համագործակցելով»,- նշում է բնապահպանության վարչության պետը:

«Կլինիկան դուրս է կենդանաբանական այգու տարածքից եւ որեւիցե վտանգ չի սպառնում կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին: Հայտարարված է կարանտին, ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքը սահմանափակված է այլ անձանց մուտք գործելու համար»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Փողոցում այս տարբերանշանով կենդանիներ հանդիպելիս կարող եք հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաեւ նրա վարքագծի վրա:

«Յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետեւ լինելու է ոչ միայն անվտանգ, այլեւ այն ստերջացումը, որն ապահովված է կենդանու համար, այլեւս թույլ չի տալու, որպեսզի նա բեղմնավորվի, իսկ անվտանգ շունը կարողանալու է պահպանել իր տարածքը եւ թույլ չտալ այլ կենդանիների մուտքը: Սպանդից հետո կենդանատեսակը կրկնակի արագ է բազմանում, եւ տեսակը դառնում է ավելի ագրեսիվ»,- նշում է Նարե Արամյանը:

Համայնքային կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների եւ մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի եւ կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Գործընթացը կներառի նաեւ Երեւանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման եւ խնամքի ապահովում:

«Քաղաքապետարանի «թեժ գծով» ստացված բոլոր ահազանգերն անմիջապես փոխանցվում են կենտրոնին, եւ կարծում եմ, որ մենք հետագայում կքննարկենք եւ կենտրոնն արդեն կունենա իր առանձին «թեժ գիծը», որով հանրությունը կկարողանա իր մտահոգությունները, իր ահազանգերն ուղղել՝ թափառող կենդանիների հետ կապված»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը կամ 75 տոկոսը: