Այս տարի իրանցիների հոսքը Հայաստան խիստ կրճատվելու է. մի շարք պատճառներ կան
«Իրավունքը» գրում է. «Ամեն տարի մարտի 15-ից սկսած՝ Հայաստան էին այցելում Իրանի մեծաթիվ զբոսաշրջիկներ՝ նշելու իրենց Նոր տարին: Մեկ շաբաթով Երևանի կենտրոնը և Հայաստանի դիտարժան վայրերը «լցվում» էին իրանցիներով: Սակայն այս տարի իրանցիների հոսքը խիստ կրճատվելու է: Դրա համար կան մի շարք պատճառներ:
Նախ՝ Իրանում տնտեսական վիճակի վատթարացումը և արտարժույթի գնի բարձրացումը: Սակայն կան խնդիրներ նաև Հայաստանի հետ կապված, քանի որ Իրանում շատերը հավատացած են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը իրականացրել են ամերիկացիները, որոնք, ինչպես հայտնի է, իրանցիների թիվ մեկ թշնամիներն են Իսրայելի հետ:
Բացի այդ, Իրանում չեն մոռացել, որ Նիկոլը արտահայտվել էր Իրանի հետ սահմանի փակման հնարավորության մասին, իսկ հայկական որոշ բանկերում որոշակի խնդիրներ էին ծագել իրանցիների հետ:
Իր դերն է խաղում նաև այն, որ վերջին շրջանում ջերմացել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները և զբոսաշրջիկների հոսքի մի մասը Հայաստանից թեքվել է դեպի Ադրբեջան: Ավելի շատ իրանցի զբոսաշրջիկներ սկսել են գնալ նաև Վրաստան, որտեղ անհամեմատ լավ է կազմակերպված զբոսաշրջիկության ենթակառուցվածքը:
Իհարկե, Հայաստանի տնտեսության համար առանց այդ էլ սակավ զբոսաշրջիկության ցուցանիշների նվազումը կունենա իր հետևանքը, իսկ ֆինանսական շուկայում, եթե ամեն տարի մարտի կեսերին նկատվում էր դոլարի գնի նվազում, ապա այս տարի ֆինանսիստները նման տատանումներ չեն կանխատեսում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը