Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում

Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության համար հավաքագրել է տխրահռչակ կոնգրեսական Հեյսթինգսին. Սասունյան

Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության համար հավաքագրել է տխրահռչակ կոնգրեսական Հեյսթինգսին: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է. «Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանության մեջ։ Human Rights Watch-ի զեկույցում զոհված ադրբեջանցիների թիվը կազմում էր 161 մարդ։


Այնուամենայնիվ, ցավալի է նույնիսկ մեկ մարդու կորուստը՝ լինի ադրբեջանցի, թե հայ։ Ադրբեջանական կոնգրեսական խմբի անդամ Հեյսթինգսը կասկածելի սպանություններն անվանել է «Խոջալուի կոտորած»։

Այս սպանությունները վիճարկվում են հայերի եւ ադրբեջանցիների կողմից, որոնք միմյանց մեղադրում են կորուստների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն այս սպանությունները դարձրել է «հանրահայտ գործ», տարբեր երկրներում կազմակերպելով միջոցառումներ եւ հայերին մեղադրելով ոչ միայն կոտորած, այլեւ ցեղասպանություն իրականացնելու մեջ… Այս քարոզչական միջոցառումները ֆինանսավորվում են հայտնի «խավիարային դիվանագիտության» միջոցով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում կաշառք է տալիս պետական պաշտոնյաներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները խոչընդոտելու կամ իր օգտին բանաձեւեր ընդունելու համար։

Հեգնական է, որ Ադրբեջանը 613 ադրբեջանցիների կասկածելի սպանությունները նկարագրում է որպես ցեղասպանություն, մինչդեռ անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի իրական ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

1997 թ. մարտի 3-ին ՀՀ արտգործնախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի անդամներին շրջանառության մեջ դրեց մի հայտարարություն` մերժելով «Խոջալուի իրադարձության մասին» 1997 թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի տարածած հայտարարությունը: Հայաստանը մեջբերեց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որը հայտարարել էր, թե Ադրբեջանի Ազգային ճակատը «ակտիվորեն խոչընդոտել եւ փաստացի կանխել է տեղի [ադրբեջանցի] բնակչության հեռացումը լեռնային անցուղիներով, որոնք Ղարաբաղի հայերը հատուկ թողել էին քաղաքացիական բնակչության դուրս բերումը հեշտացնելու նպատակով»։ Մութալիբովն այդ հայտարարությունն արել էր «Խոջալուի դեպքերից» մի քանի օր անց, չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել էր 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում։

Նման քարոզչական միջոցառումների կազմակերպմամբ Ադրբեջանի պաշտոնյաները շատ հարմար միջոց են գտել հակազդելու ադրբեջանական Սումգայիթ (1988 թ. փետրվարի 27-29-ը), Գյանջա (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքու (1990 թ. հունվար) քաղաքներում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին, ինչպես նաեւ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը։

Ադրբեջանը չէր կարող գտնել ԱՄՆ Կոնգրեսի ավելի խայտառակ անդամի, քան Հեյսթինգսն է՝ Հայաստանի դեմ իր քարոզչական պատերազմն իրականացնելու համար։ Կոնգրեսի անդամ դառնալուց առաջ Հեյսթինգսը աշխատել է որպես Միացյալ Նահանգների օկրուգային կամ դաշնային դատավոր 1979-ից մինչեւ 1989 թվականը, որի ընթացքում նա հեռացվել պաշտոնից։

Համաձայն Վիքիպեդիայի՝ «1981 թ. [դատավոր] Հեյսթինգսին մեղադրանք առաջադրվեց 150 հազար դոլար կաշառք ստանալու համար՝ Ֆրենկ եւ Թոմաս Ռոմանոների կողմից 21 շորթումների համար փոխհատուցվող գույքի վերադարձի եւ մեղմ դատավճռի դիմաց եւ այդ գործի վերաբերյալ իր կեղծ ցուցմունքների համար։ 1983 թ. նա արդարացվեց երդվյալ ատենակալների կողմից, երբ ենթադրյալ հանցակից Ուիլյամ Բորդերսը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, որի հետեւանքով Բորդերսը բանտարկվեց»։

«1988 թ. դեմոկրատների կողմից վերահսկվող Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը զբաղվեց այս գործով, եւ Հեյսթինգսը պաշտոնազրկվեց կաշառակերության եւ սուտ վկայության համար՝ ձայների 413-3 հարաբերակցությամբ քվեարկությամբ։ Նա այնուհետեւ 1989 թ. սեպտեմբերի 20-ին դատապարտվեց Միացյալ Նահանգների Սենատի կողմից՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ Սենատի կողմից պաշտոնանկ արված վեցերորդ դաշնային դատավորը։ Սենատը, երկու ժամ տեւած քվերակությամբ, կողմ քվեարկեց իմփիչմենթի 17 հոդվածներից 11-ին։ Այն դատապարտեց Հասթինգսին 11 հոդվածներից ութում։ Առաջին հոդվածի վերաբերյալ քվեարկությունն այսպիսին էր՝ 69 կողմ, 26 դեմ…»։

Կոնգրեսական Հեյսթինգսը երկրորդ անգամ խայտառակվեց, երբ Հելսինկյան հանձնաժողովի աշխատակիցը, որի նախագահը անձամբ ինքն է, իրեն մեղադրեց անվայել սեռական վարք դրսեւորելու համար… 2017 թ. դեկտեմբերի 8-ին Roll Call թերթը հայտնեց, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը գաղտնի կերպով 220 հազար դոլար գումար է վճարել այդ աշխատակցին՝ սեռական ոտնձգության ենթադրյալ գործն ընդդեմ Հեյսթինգսի կարգավորելու համար։

Կոնգրեսական հանձնախմբի անդամ Ուինսոմ Փարքերը գրավոր բացատրագրում հայտնել է, որ կոնգրեսական Հեյսթինգսը դիպչել է իրեն, կատարել անցանկալի սեռական բնույթի գործողություններ եւ սպառնացել, որ կհեռացնի աշխատանքից։ Իր դատական հայցում Փարքերը նշել է, որ «Հեյսթինգսը բազմիցս խնդրել է մնալ նրա բնակարանում կամ այցելել հյուրանոցի նրա սենյակը։ Փարքերը նաեւ ասել է, որ նա հաճախակի գրկել է իրեն, իսկ մի անգամ հարցրել, թե ինչպիսի ներքնազգեստ է կրում», գրել է Roll Call թերթը։ Հեյստինգսը հերքել է մեղադրանքը։

Վերջապես, երեւում է, որ Հեյսթինգսը լայն կապեր է հաստատել BGR Group ամերիկյան ընկերության հետ, որն ամսական 50 հազար դոլար է վճարվում՝ Վաշինգտոնում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար։

Համաձայն դաշնային «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) օրենքների՝ յուրաքանչյուր լոբբիստական կազմակերպություն պետք է գրանցվի ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտում՝ բացահայտելով օտարերկրյա կառույցի հետ կնքած պայմանագիրը։ Ավելի կարեւոր է, որ լոբբիստական ընկերության աշխատակիցները պարտավոր են Արդարադատության դեպարտամենտին ներկայացնել ցանկացած կապի մասին, որ նրանք ունեցել են կողմնակի անձանց հետ իրենց հաճախորդի անունից, լինի դա էլեկտրոնային փոստով, հեռախոսազանգերով կամ անձնական հանդիպումների միջոցով:

news.am