«Մոնտալ» սրճարանի աշխատակիցները Ազատության հրապարակում շուրջօրյա հերթապահություն են սահմանել
Ավարտվեց Երեւանի կենտրոնում Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքի շրջակա տարածքում բողոքի ցույցերի երկրորդ օրը։ Նշված տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ ցույցի 22 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Ոստիկանության հետ բախումից հետո ամառային «Ջազվե» սրճարանի աշխատակիցները, ապամոնտաժման ենթակա մոտակա այլ սրճարանների աշխատակիցների հետ միասին, տեղի տվեցին։ Հատուկ տեխնիկան, որը բերվել էր ապամոնտաժման համար, մի քանի փորձերից հետո, կարողացավ միայն մասնակի վնասել ամառային սրճարանի տանիքը, ինչը բավարար եղավ, որ «Ջազվե»-ի աշխատակիցների բորբոքվածությունն անցնի, եւ նրանք տներով ցրվեն։ Նրանց մյուս գործընկերները, հատկապես «Մոնտալ» սրճարանի աշխատակիցները, իրենց սրճարանի տարածքում շուրջօրյա հերթապահություն սահմանելու որոշում կայացրեցին։ Ընդ որում, նրանք նշեցին, որ իրենց աշխատավայրի փլուզման մասին վերջնական որոշում չի ընդունվել, քանի որ այդ հարցը քննվում է դատական կարգով։ Նման իրավիճակ է առաջացել նաեւ մեկ ուրիշ ամառային օբյեկտի՝ «Շոկոլադնիցա» սրճարանի հարցով, թեեւ այնտեղ հրաժարվեցին շուրջօրյա հերթապահություն սահմանելու գաղափարից։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր սրճարանների սեփականատերերի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպումը, որը ոչ մի արդյունք չէր տվել։ Քաղաքապետարանում ընդգծել էին, որ սրճարանները ցանկացած դեպքում կապամոնտաժվեն։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ դրա հետեւանքով 300 մարդ կկզրկվի աշխատանքից, ինչի հետ կապված՝ իրենք թույլ չեն տա ապամոնտաժել հաստատությունը։ Այսօր առավոտից Երեւանում լարված իրավիճակ էր։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանները 16 հոգու բերման էին ենթարկել եւ, ուժ կիրառելով, բացել էին ճանապարհը։ Օրվա ընթացքում սրճարաններն ապամոնտաժելու փորձեր էին արվել, որոնք աշխատակիցների դիմադրությունից հետո դադարեցվել էին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը