«Պետք է քանդվեն նաեւ Օղակաձեւ այգու սրճարանները». Օպերային հարակից սրճարանների տերերին այլ տարածք չի առաջարկվել
Օպերայի հարակից տարածքները սրճարանների ապամոնտաժումից հետո դառնալու է թմրամոլների հավաքատեղի։ Այսօր՝ մարտի 13-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սրճարաններից համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը։
«Մինչեւ մեր սրճարանը կառուցելն էլ էր Օպերայի հարակից այդ տարածքներում գազոն, եւ այնտեղ էին հավաքվում թմրամոլները։ Մենք սրճարանը կառուցելիս մեծ թվով ներարկիչներ ենք հավաքել։ Հիմա էլ է այդպես լինելու» ,–նշեց նա։
Սրճարանի համասեփականատիրոջ խոսքով՝ իրենք պատրաստ են ապամոնտաժել սրճարանը, սակայն ոչ հիմա. «Մենք պատրաստ ենք ապամոնտաժել, սակայն ոչ հիմա։ Մեզ ժամանակ է պետք, մենք ուզում ենք, որ մեզ լսեն»։
Նա հերքեց այն հայտարարությունները, թե իրենց այլ տեղ տեղափոխվելու առաջարկ է արվել։ «Մեզ ասում են, թե Օղակաձեւ այգում տարածք են առաջարկել, բայց նախ չեն առաջարկել, հետո էլ եթե քանդվում է Օպերային հարակից սրճարանները, պետք է քանդվեն նաեւ Օղաձեւ այգու սրճարանները, նա էլ է հանրային տարածք»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, ապա ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում և քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները, միեւնույնն է, քանդվելու են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը