Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

2018-ին կոռուպցիոն գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնատար անձ

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մանրամասն տվյալներ է հրապարակել հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի մասին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալները:

 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

 Նշված հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ՝ 2017թ․(8) համեմատ 23.6 անգամ ավելի: Դրանցից 145-ով (2017թ՝ 5) հարուցվել է քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 29 անգամ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018թ. վարույթում քննվել է 206 (2017թ՝․21) քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ, ինչը 3.5 անգամ ավելի է 2017թ. (18) համեմատ: Դադարեցվել է 6 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ, ինչը 85.7 տոկոսով ավելի է 2017թ․(7) համեմատ:

 2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում

 Նախապատրաստվել է 447 նյութ՝ 2017թ․37-ի դիմաց, որից 383-ով (2017թ՝․34) հարուցվել է քրեական գործ: Վարույթում տարվա ընթացքում քննվել է 487 (2017թ՝ 101) քրեական գործ, որից ավարտվել է 168-ի վարույթը: Այսինքն նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ:

 Նշված հանցագործության վերաբերյալ քննված 487 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 171 անձ կամ գրեթե կրկնակի ավելի 2017թ. (87) համեմատ: 9 (2017թ՝․4) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: Դատի է տրվել 53 (2017թ՝․51) անձ:

 3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում

 Նախապատրաստվել է 396 (2017թ՝․155) նյութ, որից 214-ով (2017թ՝․107) հարուցվել է քրեական գործ: 2018թ. այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 (2017թ՝․236) քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ: Փաստացի 2017թ. համեմատ 2.5 անգամ ավելի են եղել այս հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, կրկնակի՝ հարուցված քրեական գործերը, 31.7 տոկոսով՝ վարույթում քննված քրեական գործերը:

 Քննված 311 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 (2017թ՝․92) անձ, ինչը 15.2 տոկոսով քիչ է 2017թ. (92)-ի համեմատ: Դադարեցվել է 17 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ (2017թ՝․56):

 4. Պաշտոնեական լիազորություններն անցնելը

 Նախապատրաստվել է 164 (2017թ՝․67) նյութ, որից 115-ով (2017թ՝․54) հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 (2017թ՝․96) քրեական գործ, որից ավարտվել է 77-ի վարույթը: 3 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այն դեպքում, երբ 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով քրեական գործ դատարան չի ուղարկվել: Քննված 163 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, ինչը 2017թ. (4) համեմատ ավելի է մոտ 6 անգամ: Դատի է տրվել 6 անձ: 

5. Պաշտոնեական կեղծիք. 

Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 143 նյութ, կամ 2017թ. (44) համեմատությամբ 3.25 անգամ ավելի: Դրանցից 100-ով հարուցվել է քրեական գործ, որը 2017թ. (34) արդյունքը գերազանցում է գրեթե եռակի անգամ: Վարույթում քննվել է 139 (2017թ՝ 103) քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուրը 117 (2017թ՝․61) անձինք: Դատի է տրվել 32 անձ (2017թ.՝ 16): Այսինքն 2018թ. կրկնակի ավելացել է ինչպես այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված, այնպես էլ դատի տրված անձանց քանակը:

 6. Փողերի լվացում

 Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018թ. վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից ավարտվել է 1-ի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ՝ նախորդող տարվա 5-ի դիմաց: Դատի է տրվել 1 (2017թ՝․5) անձ:

 7. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

 Նշված երկու հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստվել է 180 (2017թ՝․4) նյութ, որոնցով հարուցվել է 154 (2017թ.՝ 3) քրեական գործ: Տարվա ընթացքում վարույթում քննվել է ընդհանուր 172 (2017թ՝․11) քրեական գործ, որից ավարտվել է 34-ի վարույթ: Քննված 172 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուրը 178 անձ՝ 2017թ. 14-ի դիմաց: Փաստացի ինչպես նախապատրաստված նյութերի, այնպես էլ հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են 2017թ. ցուցանիշները: 7 (2017թ՝․1) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 2018թ. դատի է տրվել 19 (2017թ՝․2) անձ:

 8.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

 Նշված երեք հանցակազմերի հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 (2017թ՝․63) նյութ, որից 153-ով (2017թ՝․57) հարուցվել է քրեական գործ: 2018թ. վարույթում քննվել է 282 (2017թ՝․148) քրեական գործ, որից ավարտվել է 93-ի (2017թ՝․88) վարույթ: Այսինքն ընդհանուր առմամբ 2018թ. նախորդող տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի են եղել նշված երեք հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2.7 անգամ՝ հարուցված քրեական գործերը և 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: Ի տարբերություն վերոնշյալի՝ 2018թ. մոտ 12 տոկոսով ավելի քիչ են եղել (36-41) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը: 

Քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 241 անձ, կամ 2017թ. (201) համեմատ 20 տոկոսով ավելի: Դադարեցվել է 10 (2017թ՝․2) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 108 (2017թ՝․118) անձ:

 Հիշեցնենք, որ դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, գործուն զղջալու դեպքերում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականությամբ:

 Հարկ է նշել նաև, որ քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019թ.:

 Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք: Համեմատության համար նշենք, որ 2017թ. քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, որոնցից 292-ը՝ պաշտոնատար անձինք:

 Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը:

 1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝

 ա) բաժնի , բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,

բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,

գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,

դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,

ե) ոստիկան՝ 1 անձ,

 2. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,

 3. ՀՀ ՊԵԿ Պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝

 ա) ՊԵԿ վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,

բ) ՊԵԿ գլխավոր մասնագետ՝ 1 անձ,

գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,

դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,

ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ, 

4. ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,

5. ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ -2, ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քնիիչ) - 7, դատախազության նախկին քննիչ - 1,

 6. ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, այդ թվում՝ 

ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ և ավագ հսկիչ՝ 2 անձ,

բ) տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ՝ 1 անձ,

գ) ՊՆ զորամասի ՄՀԴ հրամանատար՝ 1 անձ, 

7. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝

 ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,

բ) ՔԿՀ բաժանմունքի պետ՝ 1 անձ,

գ) հերթապահ՝ 4 անձ,

դ) մասնագետ՝ 7 անձ:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝ 

1. Առողջապահության ոլորտում 14 անձ ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ և բժիշկներ,

2. Կրթության ոլորտում 35 անձ՝ ԲՈՒՀ-երի, դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,

3. Պետական գնումների ոլորտում 2 անձ՝ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,

4. Սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն ինտերնատի տնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,

5. Էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,

6. Տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետի տեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,

7. Պաշտպանության ոլորտում 131 անձ՝ հրամանատարներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ և այլն,

 8. Այլ ոլորտներում 91 անձ՝ հիմանականում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ: