Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Զարուհի Բաթոյանը չենթարկվող աշխատակազմի հախից կգա

«168 Ժամ»-ը գրում է․

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատակազմը նոր ռեժիմով է փորձում աշխատել: Նախարար Զարուհի Բաթոյանը նոր կարգուկանոն է սահմանել՝ հրահանգել է՝ «այսուհետ ամեն աշխատանքային օրվա ավարտին վարչության պետերն իրենց օրվա կատարողականը մանրամասն նկարագրված հանձնեն իրեն»:

Կատարողականի իմաստն այն է, որ ներքին կառավարման հնարավորությունից զատ՝ նաև աշխատակազմում մարդկային ռեսուրսն իր ժամանակն արդյունավետ օգտագործի, աշխատանքի և ժամանակի պլանավորումով՝ գործում առաջնահերթություններ սահմանվեն, հաշվետվողականության սկզբունք ձևավորվի: Բայց նախարարի հրահանգի դիմակայությունը մեծ է աշխատակազմի ներսում, ծաղրում են, թե իրենք իրենց ձեռքով քանդած համակարգը մի տեղեկանքով ուզում են նորից կարգի բերել (Զ. Բաթոյանը մինչ այդ՝ հեղափոխությունից անմիջապես հետո, հունիսի 12-ից փոխնախարար էր նշանակված):

Սակայն քննարկման նյութ դարձած Բաթոյանի հրահանգն իրականում այլ մոտիվացիա ունի:

168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմում թիրախավորվածները, մասնավորապես, վարչության պետերն են համարվում: Նախարարը դժգոհ է նրանց աշխատանքի որակից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիր է դրել հնարավորինս շուտ և, ինչպես ասում են՝ «պագալովնի» ազատվել բոլոր պետերից: Եվ որպեսզի նախարարը մաքուր ձեռքերով ազատվի ոլորտը պահող հին ոսկորներից, հաջողվի խուսափել հնարավոր բունտից՝ տեղեկանքով կատարողականի այս գործիքն է կիրառվել:

Ասում են՝ այս ծանր ոլորտում կին ղեկավարին չհանդուրժելը սկզբունքային դիրքորոշում է նախարարության հնաբնակների համար: Իրավիճակն անկառավարելի է դարձել հատկապես նախկին նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման շրջանում: Ավելին, նա իր պաշտոնավարման վերջին շրջանում ստիպված փորձել է ներքին կառավարման հայտնի պորտալը ներդնել նախարարության համակարգիչներում, ու փնտրվել է ֆինանսավորող:

Ասում են՝ նախարարության աշխատակազմն այն աստիճան չէր ենթարկվում Թանդիլյանին, որ փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ ինքն անձամբ ջանասիրաբար լծվել է գործընկեր միջազգային կազմակերպություններից մեկին՝ որպես ֆինանսավորող համոզելու գործին:

Սակայն Թանդիլյանի այդ «պրոյեկտը» տապալվել է Արսեն Մկրտչյանի ազատումից հետո. Փոխարենը՝ Բաթոյանն ավելի պարզ լուծում է գտել՝ տեղեկանքի միջոցով հաշվետվողականության ապահովում:

Նախարարության ներսում կարծիքները տարբեր են, ոմանք միանգամայն կիսում են նախարարի մոտեցումը և երկու ձեռքով պաշտպանում են հաշվետվողականության մեխանիզմ ներդնելու գաղափարը:

«Նախարարությունում ամեն մեկն իր տեղում վերջապես պիտի հավաքվի ու սկսի աշխատել, թե չէ՝ ողջ օրը միջանցքներում ու սենյակներում քաղաքական իրադարձություները քննարկելով՝ օր են մաշում»,- նախարարի հրահանգը մեզ հետ զրույցում այսպես է պատճառաբանում աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ նախարարությունը, քանի ամիս է՝ վերածվել է «գործադուլ հայտարարած կարի ֆաբրիկայի, ով երբ ուզում՝ գործի է գալիս»:

«Նախարարի մոտ դիսպետչերականը ժամը 10-ին է նշանակված, մարդիկ քմահաճույքով ուշացած ներս են մտնում: Ո՞վ էր տեսել էսքան անհարգալից վերաբերմունք ղեկավարի նկատմամբ, մենք էս ազատությունը վերջին հինգ տարում չէինք ունեցել, որ փոխնախարարը միջանցքում արևածաղիկ չրթի, երկար խոսի հեռախոսով»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Մյուս կողմն էլ հակված է այլաբանորեն մեկնաբանել նախարարի «դիսցիպլինան»:

Նրանց հիմնավորմամբ՝ «սա սպորտի նախարարություն չէ, որ ամեն մեկն իր հանդիպած մարզիկի համար մրցույթի մասնակցության հայտ լրացնի, թղթերձևակերպի ու մարզաշապիկ դուրս գրի, հետո էլ նստի, թղթի վրա պատմի ու տակը ստորագրի, տա նախարարին՝ որպես բարձր կատարողական»:

Իր անունը հրապարակել չցանկացող վարչության պետերից մեկը նախարար Բաթոյանին հուշում է հաշվետվողականությունը ստուգելու հին ու ավանդական բանաձևերից մեկի մասին:

«Այս ոլորտում աշխատանքները բարդ ու ֆունկցիոնալ առումով միմյանց փոխկապակցված գործառույթներ են՝ մեր պարտականությունների մեջ մտնում են քաղաքացու դիմած խնդիրը լուծելուց՝ մինչև օրենսդրության մշակում, այլ նախարարությունների ու մեր ենթակակառույցների հետ համակցված աշխատանք, և այս ամբողջ աշխատանքի կատարողականն արդեն իսկ արտացոլված է պետական համակարգերում ներդրված Mulberry ծրագրում, նոր հեծանիվ հորինել պետք չէ:

Թող մտնեն Mulberry, կարդան ու վերլուծություն անեն, թե որ վարչության պետն է ակտիվ աշխատում, ով՝ ոչ: Ի՞նչ է, ուզում են մեր աշխատանքային բանավոր քննարկումնե՞րն էլ արձանագրենք-տանք, մի լրացուցիչ աշխատանք էլ նույն ժամանակի ու վարձատրության հաշվին պարտադրում են, որ տեղեկանքներո՞վ անենք, մեր լվացվելու ժամե՞րը գրենք ու պատմենք, թե միջանցքում էլ ում տեսանք, խոսեցինք, այո՞… սա ի՞նչ է տալու նախարարին, ենթարկվող աշխատակա՞զմ, թե՞ մանիպուլյացիայով իրար փուռը տվող ենթականեր»,- նախարարին հեռակա հարցադրում է անում վարչության պետը»։