Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններում գործարկել է «Պոլոնեզ» համակարգերը (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում գործարկել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Ինչպես հայտնում է minval.az-ը, երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած կադրերում հստակ երևում է «Պոլոնեզ»-ի 6 հաշվարկ:
«Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:
Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու առաջադրանքներ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim