Ամերիկացիներին «Ամուլսարի» հարցը հանգիստ չի տալիս. Իշխանությունը արդեն որոշում ունի
«Իրատես» թերթը գրում է.
«Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արեւմուտքից եկող ներդրումները:
«Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարեւորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը: Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջեւ,- գրում է աղբյուրն ու հավելում.- այս պահի դրությամբ ներդրողների համար որեւէ այլ խնդիր այնքան կարեւոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական եւ գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»:
«Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները հակված են հօգուտ «Լիդիանի» դրական ելքով լուծելու «Ամուլսարի» խնդիրը, քանզի ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին նեղացնել չեն ցանկանում:
Այժմ կառավարիչները սպասում են, որ հասարակական ընդվզումը մեղմվի, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հանքի շահագործման ու դրա օգտակարության մասին խոսելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim