«Ի՞նչ ասել է՝ սորոսական». պատին դեմ տվեք, գնդակահարեք ինձ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Ռեստարտի» վերջին քայլին։ «Աղբաման նետելու փո՞րձը, ես այն համարում եմ ոչ այնքան հաջողված»: Ի՞նչ պետք է անեին, որ հաջողված լիներ։ «Չէ, չէ. ես նկատի ունեմ բռնության գործադրումը․ բռնության գործադրումը ես չեմ ողջունում»: Իսկ ի՞նչն եք ողջունում։
«Ես իրենց ամեն արածը ողջունում եմ, բացի բռնությունից, անգամ եթե բռնությունն արվում է մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ արդարացրել է ոստիկանության ապօրինությունները, միեւնույն է` չեմ ողջունում»: Բոլոր դեպքերում, մարդու, մեդիաիրավունքների պաշտպանության հարցերում էլ «առաջվանը» չեք։
«Մեր մոտեցումները վերաբերում են ոչ թե անձի, այլ պետության մոտեցումներին. պետությունն իր ֆունկցիաները լիովին կատարում է»: Դուք «անձերին» «դաուններ» եք անվանում: «Ես դրա համար ներողություն եմ խնդրել»: Բա իրավապաշտպանն իրավունք ունի՞ նման բան ասելու։
«Սխալվեցի, լավ` պատին դեմ տվեք, գնդակահարեք ինձ»: Չենք անի, մեծահոգի ենք, բայց տեսակետ կա, որ իշխանություններում սորոսականների` «սորոսական Դանիի» եւ իշխանական ոչ սորոսականների միջեւ անզիջում պայքար է ընթանում։ «Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ. օրինակ` ԵՊՀ-ն սորոսակա՞ն է, ոստիկանությունը սորոսակա՞ն է, ժամանակին իրենք էլ են Սորոսից գումար ստացել»: Իսկ Դուք սորոսակա՞ն եք: «Ձեւակերպեք` ի՞նչ ասել է սորոսական, եւ ես կասեմ` ե՞մ, թե՞ ոչ»:
Դե, ըստ տարածված կարծիքի, «Սորոսի փողերն են ուտում, քանդում են երկիրը»: «Ես չեմ համարում, որ քանդում եմ երկիրը, ես համարում եմ, որ այսքան ժամանակ, ինչ մենք քանդել ենք, դա մարդու ոտնահարումների ծավալն է, ժողովրդին խաբելու ծավալն է, ստախոսների ոտքերն են` փոխաբերական իմաստով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim