Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 11-ին, ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։

Բացման խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանասավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման եւ տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը, որն առաջացել էր դեռեւս անցյալ տարվանից` գործակցի փոփոխության հետեւանքով: «Անցյալ տարվա հունվարից ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը փոխվել էր, եւ առաջացել էին ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: Կառավարությունում քննարկումների արդյունքում, քանի որ այս հարցն անընդհատ բարձրացվում էր, որոշում կայացվեց ֆինանսավորման գործակիցը բարձրացնել` ելնելով առկա հնարավորություններից: Կարծում եմ` այս որոշումից հետո ավագ դպրոցների տնօրենները կկարողանան լուծում տալ դպրոցներում կուտակված հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Սահմանվելու է հետեւողական եւ խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն: Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը եւ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրել է, որ հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկվել են նորոգման առաջնային եւ հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները: Միաժամանակ, Ա. Հարությունյանի խոսքով` նախարարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել դպրոցաշինության ոլորտում, եւ այդ նպատակով այժմ աշխատանքներ են տարվում բարեգործական կազմակերպությունների հետ: «Ժամանակին ավագ դպրոցներին հատկացվել են ամենավատ շենքային պայմաններով դպրոցները: Բայց այս պահին մենք ունենք իրողություն եւ աշխատաքնները կազմակերպում ենք`ելնելով այդ իրողությունից»,- նշել է նախարարը: Անդրադառնալով բովանդակային բարելավման ծրագրերին` նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով:


Նախարարն անդրադարձել է նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման եւ տնօրենների ընտրության խնդրին` նշելով, որ բոլոր խորհուրդները պետք է ձեւավորվեն օրենքներին համապատասխան, լինեն լեգիտիմ եւ կայացնեն դպրոցների զարգացմանը միտված որոշումներ: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման եւ տնօրենների ընտրության կարգերում: Նախարարը նշել է, որ այժմ գույքագրվում են ավագ դպրոցների շենքային պայմանները, որպեսզի տրվի առկա վիճակին համընդհանուր գնահատական եւ մշակվի բերելավման ծրագիր:

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն իր խոսքում անդրադարձել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հանրակրթության տեղեկատվական համակարգի լրացման կարեւորությանը` ընդգծելով, որ այդ տվյալներն են հիմք հանդիսանալու ոլորտի բարեփոխման ծրագրերի մշակման համար: Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տվյալների մուտքագրման գործընթացին:

Քննարկման ընթացքում հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման փորձարկման ծրագիրը: Նախատեսվում է կրեդիտային համակարգի ներդրման փորձարկումը սկսել բուհերին կից ավագ դպրոցներից: Հետագայում արդեն, ելնելով արդյունքներից, ծրագիրը կընդլայնվի: Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը եւ չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը, նախատեսվում է մինչեւ 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը: Կասեցումը, ըստ վարչության պետի, չի վերաբերելու «Ուսուցիչ» ծրագրով նախատեսված կամավոր ատեստավորմանը, որն առանձին գործընթաց է:

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, բարեկարգմանը, դասարաններում աշակերտների խտությանը, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությանը եւ այլ հարցերի: