Դավիթ Տոնոյանն ու Ջեյմս Ապաթուրայը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման եւ գնահատման, ինպես նաեւ հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության եւ կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարեւոր ներդրում:
Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու եւ դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim