Հայաստանում աճում է պատվաստումների հակառակորդների թիվը. փորձագետը 10 տարի հետո լուրջ հետեւանքներ է կանխատեսում
Հայաստանում աճում է պատվաստումների հակառակորդների թիվը: Ինչպես հայտնեց ՀՀ ԱՆ Իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, այսօրվա դրությամբ բնակչության պատվաստման ցուցանիշը կազմում է 96 տոկոս:
2018 թվականին, ինչպես եւ 2017-ին, պատվաստման մակարդակը 2 տոկոսով նվազել է: Գուցե թվա, թե ընդհանուր 4 տոկոսը բարձր ցուցանիշ չէ, սակայն 8-10 տարի հետո դա կարող է լուրջ հետեւանքներով շրջվել: «Եթե նման միտումը պահպանվի, ապա 10 տարի հետո Հայաստանում կբնակվի անձանց պատկառելի թիվ, որոնց օրգանիզմը այս կամ այն ինֆեկցիայից պաշտպանված չէ: Արդյունքում՝ Հայաստանը կարող է բախվել նույնպիսի իրավիճակի, ինչպես Վրաստանում, որտեղ այսօրվա դրությամբ դիտվում է կարմրուկի բռնկում»,- մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սահակյանը:
Հակապատվաստումային շարժումն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է: Այս կամ այն պատվասատանյութի «վտանգավորության» մասին տեղեկություններն առավել հաճախ տարածվում են համացանցի միջոցով, ընդ որում՝ նման տեղեկությունների հետեւում հաճախ կանգնած են չիրազեկված մարդիկ: Պատահական չէ, որ Facebook-ը, YouTube-ը եւ Google-ը հայտարարել են հրապարակված կոնտենտի վերահսկումը խստացնելու մասին՝ նման կարգի ապատեղակատվության դեմ պայքարելու համար:
«Հարկավոր է հիշել, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափը օրգանիզմն այդ վարակից պաշտպանում է ամբողջ կյանքում»,- շեշտեց Սահակյանը:
Փորձագետը չբացառեց այն հավանականությունը, որ հակապատվաստումային շարժման հետեւում կանգնած են խոշոր դեղագործական ընկերությունները, քանի որ բուժման ամբողջական կուրսի դեղերը պատվաստանյութից անհամեմատ ավելի թանկ արժեն:
Սահակյանն ընդունեց, որ եզակի չեն դեպքերը, երբ պատվաստման «վնասի» մասին խոսում են իրենք՝ բուժաշխատողները: «Ընդ որում՝ նրանք նեղ մասնագիտացում ունեն (սրտաբանություն, վիրաբուժություն եւ այլն) եւ իմունոլոգիայի ոլորտի փորձագետներ չեն, ուստի պատվաստմանը վերաբերող խորհուրդներ հրապարակել չեն կարող»,- ասաց նա:
Բուժաշխատողների իրազեկվածությունը մեծացնելու համար Հայաստանում ընթացիկ տարվա սեպտեմբերից բոլոր կլինիկական օրդինատորները իմունացման մեկշաբաթյա դասընթաց կանցնեն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim