Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն. աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու

Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ:
Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի:

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է կրթական քաղաքականության արդյունավետ մշակումը:

Թավշյա հեղափոխությունը նաև նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ: Արդյո՞ք ԿԱԻ-ի լուծարումը այդ նպատակին հասնելու միակ ու կարճ ճանապարհն է: Արդյո՞ք այդչափ գիտնականների և կրթության ու գիտության զարգացման մեջ այդքան տարիների հսկայական ավանդ ներդրած արհեստավարժ կադրերի, որոնք ունեն տեղական և միջազգային կառույցների շնորհած համապատասխան վկայականներ, արտերկրում վերապատրաստված և վերապատրաստումներ իրականացրած փորձառու մասնագետներ, Հանրապետության ամբողջ կրթական համակարգը գիտելիքներով զինող, կարողություններ ու հմտություններ զարգացնող, չափորոշիչներ ու ծրագրեր, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծող, անընդմեջ տարբեր ուսումնական և ոչ ուսումնական, մինչև անգամ սոցցանցային նյութեր փորձաքննության ենթարկող համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետող մասնագետների գրչի մի հարվածով լուծարումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհն է:

Արդյո՞ք նախարարությունը կամ կառավարությունը ունի կադրերի այնպիսի հզոր բազա, որով կարող է համալրել նոր ստեղծվելիք կառույցը, որը զերծ լինի բոլոր այն թերություններից ու թերացումներից, բացթողումներից ու վրիպումներից, որոնք առկա էին ԿԱԻ-ում, և որոնք չի կարողացել վերացնել: Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ստեղծել կատարյալ արդյունավետ աշխատող կառույց:

Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն փակելու մասին՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, և դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ: Ավելի հարմար չէ՞ արդյոք լուծել խնդիրները, կամ դրանց լուծման ուղիներ փնտրել, ամրացնել ու հզորացնել կառույցը՝ նրանում առկա պոտենցիալ ուժերի միջոցով, քան վերացնել այն՝ իր ամբողջ հզոր գիտամանկավարժական ու ակտիվ, արդյունավետ գործունեություն ծավալող աշխատակազմով:
Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը:

Եթե կարելի է ԿԱԻ-ի հսկայական գործառույթները վստահել և բաշխել ոչ պետական ու հասարակական կազմակերպություններին, ապա մեր երկրին պետք չեն ո՛չ արդյունավետ կրթական համակարգ, ո՛չ կրթված քաղաքացի, ո՛չ ինժեներ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ տնտեսագետ, ո՛չ բժիշկ կամ այլ մասնագետ, ո՛չ էլ արդի կոմպետենցիաներով օժտված, աշխատանքային շուկային և միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքացի:

Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, և դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ և դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը:

Դադարեցվել են վերապատրաստման դասընթացները, մինչդեռ ԿԱԻ-ի մասնագետներին սպասում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի ուսուցիչները:

Աշխատանքային գործընթացները դադարեցնելով` դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Կրթական ոլորտն ունի բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է լուծել հընթացս և ոչ թե փակել-կասեցնել-դադարեցնել-լուծարել:

ԿԱԻ աշխատողներին մտահոգում է, թե ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն, ե՞րբ: Ի՞նչ է սպասվում Երևանում և 8 մասնաճյուղերում աշխատող 286 մասնագետներին: Մի՞թե կարելի է նման հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել:

Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը և ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է և ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում: Եվ որ ամենակարևորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո:

Ի դեպ՝ կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու:


ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետներ

Դավիթ Գասպարյան,

Լևոն Դավթյան,

Արման Մալոյան,

Թամարա Թովմասյան,

Վարսիկ Հովսեփյան,

Հասմիկ Մարգարյան և բոլորը։