Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Գրավատների պետտուրքը 100 000 դրամից կբարձրանա 6 մլն դրամ

 

Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ դարձնելու վերաբերյալ:

Կառավարությունն առաջարկում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի, վարկային կազմակերպություների պետական տուրքերը:

Կառավարության նախագիծը հաստատվելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կռադնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ կդառնա 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ:

Ուշագրավն այն է, որ այս նախագծով բանկերի լիցենզավորման համար պետտուրքի բարձրացում չի նախատեսվում: Եվ դրանք, որպես վարկային կազմակերպություններ՝ տարեկան վճարելով 7 միլիոն դրամ, թվով 15 գործառույթ են իրականացնում, իսկ գրավատները 6 միլիոնի դիմաց ընդամենը՝ մեկ գործառույթ, ընդ որում՝ հազարապատիկ անգամ քիչ հաճախորդների գործարքներով:


Այս տարբերակված անհավասար մոտեցումը կասկածելի է թվում գրավատների գործունեությամբ զբաղվողների համար: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կառավարության ջանքերի տակ թաքնված ինչ-որ անձնական մոտիվացիա են տեսնում:

«Դե եթե էդքան արդար եք, ուզում եք արդար մոտենալ հարցին, ուրեմն պետտուրքը հավասարապես բոլորիս համար բարձրացրեք: Եթե բանկը 3 միլիոնից դառնում է 7 միլիոն, ուրեմն թող նույն տրամաբանությամբ էլ գրավատներից ու չենջերից եռապատիկ գանձեն՝ գրավատունը 100 հազարից 300 հազար դառնա, «չենջն» էլ՝ 50 հազարից 150 հազար, իսկ ինչո՞ւ ոչ… Առնվազն 15 մլն շրջանառություն պիտի ապահովենք, որ կարողանանք մնալ դաշտում, իսկ այդքան մեծ շրջանառությունը միայն վարկային կազմակերպություններին է հասու: Ուրեմն ով շատ փող է շրջանառում, մեղկ է հա՞, խեղճ ու կրա՞կ է՝ էս կառավարության տրամաբանությամբ, թե՞ մենք ենք խեղճը, որ չենք հասկանում ՝ ինչ է թաքնված այս ամենի տակ, ում շահին ենք մենք ծառայում»։

Գրավատների գործունեությամբ զբաղվողների համար անհասկանալի է առավոտից իրիկուն ՓՄՁ-ների գործունեությունը խրախուսելու համար մտահոգ կառավարության այս նախաձեռնությունը, որն ուղղված է հենց փոքր ձեռնարկատերերի դեմ:

Ներկայիս իշխանության փառաբանած տնտեսական հեղափոխության քայլերում այս օրինակով ձեռնարկատերերը տեսնում են կառավարության ՝ «դեպի կենտրոնացում» քաղաքականությունը:

«Կառավարությունն ուզում է տնտեսության ոլորտներից մեկը կենտրոնացնել մի քանի հոգու ձեռքում, այս փոփոխության տակ նոր իշխանավորներից ինչ-որ մեկի շահերն են թաքնված: Դրա համար էլ բացահայտ արտոնվում են վարկային կազմակերպության շահերը՝ ի հաշիվ գրավատները փակելու: Այսպիսի օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ մարզերի բնակչությունն առհասարակ կզրկվի այս ծառայություններից, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է, քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

Ֆինանսների նախարարության կառավարություն բերած նախագիծը սպառնում է գործունեության դաշտից դուրս մղել առնվազն 140 գործատուի` գրավատների դաշտից, և շուրջ 150 ձեռնարկատիրոջ՝ արտարժույթի փոխանակման կետերից: Ի դեպ, նրանցից ամեն մեկն իր հերթին առնվազն 3-4 անձի համար աշխատատեղ է ստեղծել 100.000- 150.000 դրամ միջին աշխատավարձով: Կնշանակի, որ ամենաքիչը 600 մարդ այս օրեսնդրական փոփոխության արդյունքում կմիանա գործազուրկների բանակին:

Գրավատների սեփականատերերն ասում են, որ կառավարությունն իրենց տոտալ որոշումով այլընտրանք չի թողել.

«Մենք՝ գրավատների ու չենջերի ներկայացուցիչներս, մի մարդու պես դուրս կգանք բողոքի երթերի, մեզ մի գրչի հարվածով շպրտում են դուրս՝ անհաց, անգործ, ու սրա հետևանքը կաբինետներում նստած ոչ մի պաշտոնյա չի պատկերացնում: Երևի էդ անհնարինության պայմանները ստեղծում են, որ սուս ու փուս փակենք գնանք տուն, որդյունքում ոլորտը մի քանիսի ձեռքին կենտրոնոնա»,-ասում են նրանք:

Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: Գործող գրավատներում միջինացված աշխատում է 4-5 անձ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 150.000 դրամ: Փոխանակման կետերի՝ չենջերի քանակը 200-ն է՝ ողջ մարզի ծածկույթով, մինչև 3 աշխատողով ու 100.000 միջին աշխատավարձով:

Մի նկատառում՝ այսօր «չենջերը» թեև որոշակիորեն անկախ են, այդուհանդերձ գաղտնիք չէ, որ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) դոլարի փոխարժեքը կառավարելու համար փոխանակման կետերի նկատմամբ կիրառում է որոշակի լծակներ՝ ստուգումներ մի քանի անգամ, որոնց դեպքում իրավախախտներին սպառնում է 2-4 միլիոն դրամ տուգանք: Այս նախագծի ընդունմամբ պայմաններին չեն դիմանա շատերը, արդյունքում՝ 5-10 չենջեր պահելով՝ ԿԲ-ն կիրականացնի իր վերահսկման լծակները, իսկ դա նշանակում է, որ շուկայական դաշտից փոխարժեքի ձևավորումը կանցնի ԿԲ-ի և կառավարության կողմից կառավարելի դաշտ: Առայժմ «չենջերը» որոշակիորեն անկախ են, եթե դոլարային զանգվածն ավելի մեծ է, ապա դուք կարող եք գտնել ավելի էժանը և հակառակը փոխանակել:

168.am