ՀՀ նոր դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է VaticanNews-ը:
Կարեն Նազարյանի դեսպան նշանակման առթիվ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել էր նորանշանակ դեսպանին՝ հայտնելով, որ Նազարյանը «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից մեկն է» եւ թե ինքը «համոզված է, որ նրա երկարամյա փորձառության, նվիրվածության ու ջանքերի շնորհիվ հայ-վատիկանյան բարեկամությունը ավելի պիտի ամրապնդվի»։
ՀՀ դեսպանը Ֆրանցիսկոս պապին որպես երախտագիտության նվեր հանձնել է Քահանայապետական Զինանշանը պատկերող մետաքսե ձեռագործ աշխատանքով խորհրդանիշ, որի ստորոտը արձանագրված է հետեւյալ գրությունը. «Մշտական աղոօթքով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայաստանում ապաստանած սուրիահայերի կողմից»։
Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:
Կ. Նազարյանը ծնվել է 1966 թվականին Երեւանում: 1990 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992 թ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան:
2014-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim