Ոստիկանությունը NEWS.am–ի խմբագրությունում անօրինական գործողություն է իրականացրել
2018թ.-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների դեպքեր են գրանցվել: Այս մասին ասված է օրերս «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» զեկույցում։
«Ընտրություններից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը, ակնհայտորեն չարաշահելով իր լիազորությունները, անօրինական գործողություն է իրականացրել «NEWS.am» լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի առցանց ելույթի բովանդակությունը հաստատող հիմքեր տրամադրել, ինչը ԶԼՄ- ների գործունեության իրավունքի և խոսքի ազատության ակնհայտ խախտում է»,– ասվում է զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նման անհիմն պահանջ էր ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը, երբ ոստիկանությունն այցելել էր խմբագրություն՝ պահանջելով գործարար Սիլվա Համբարձումյանի հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը:
Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, 2018 թ.-ին գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 67 է, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներինը՝ 98։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim