Կմեղմվի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, կնվազի տոկոսադրույքը, կերկարաձգվի վարկի մարման ժամկետը
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց փոփոխությունները և նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով, նախկինում 9,5 տոկոս է եղել, բնակարան ձեռք բերել: Բնակարանի արժեքն է բարձրացել, և երիտասարդ ընտանիքը ապահովագրական գործիքի համադրմամբ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) կարող է ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարան, արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
Վարչապետը արձանագրեց, որ սրանով բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: «Ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմանափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը՝ քսան, և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը, կարծում եմ՝ շատ կարևոր նվաճում է:
Մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ նախնական հաշվարկներով՝ հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ»,-կատակեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim