Արդեն ազատման դիմումներ են գրել տալիս. խառնվել են իրար
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Իր հերթին դարձյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առաջարկում էր սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, հատկապես օնլայն տիրությում: Այս վերջին նախաձեռնությունն, ի դեպ, հարուցել էր ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլեւ հենց իր կուսակից պատգամավորներից շատերի դժգոհությունն ու անհանգստությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունները թեեւ դեռ կյանքի չեն կոչվել, բայց արդեն իսկ սկսել են ազդեցություն թողնել:
Մասնավորաբար, բուքմեյքերական ոլորտում լուրջ իրարանցում է առաջացել, եւ այդ ընկերությունների սեփականատերերն ուղղակի խառնվել են իրար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում գործող նմանատիպ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությունն օրերս իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ ստիպված են լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, եւ կանխավ ազատման դիմումներ է գրել տվել:
Ի դեպ, չի բացառվում, որ սա կարող է նաեւ առիթ լինել կադրային օպտիմալացման համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, առանց այդ էլ վերջին շրջանում այդ կազմակերպություններից որոշներն սկսել են վնասով աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim