Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Սուբսիդավորում. գյուղացիները կարող են վարկ վերցնել 5 տոկոսով, գյուղկոոպերատիվները՝ 3 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հաստատեց Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որ նախատեսում է, որ գյուղացիները կարող են վարկ վերցնել մինչեւ 5 տոկոսով, գյուղացիական կոոպերատիվները՝ 3 տոկոսով, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները զրո տոկոսով :

Հարցը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը:


Նա ընդգծեց, որ այս որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու որոշմամբ ընդունված ծրագրի մեկնարկից անցած ժամանակահատվածի փորձը ցույց է տվել տրամադրվող սուբսիդավորվող վարկերի հանդեպ բավականին մեծ է պահանջարկը։

10 մլն դրամի շեմը գերազանցող գումարների նկատմամբ եւս պահանջարկ կա, որը պայմանավորված է տնտեսությունների խոշորացման, արտադրական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման ուղղություններով կատարվող ներդրումների անհրաժեշտությամբ։

«Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրային որոշման հիման վրա մեկնարկել է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի, մինչեւ 14% տոկոսադրույքով վարկեր, որոնց 7 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար 9 տոկոսային կետը սուբսիդավորվում են։

Ծրագրի սկզբից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ 21.9 մլրդ գումարով։ Մեկ վարկի միջին չափը կազմել է շուրջ 4.2 մլն դրամ:

Տրամադրված վարկերը ունեցել են հետեւյալ հիմնական ուղղությունները՝ անասնաբուծություն՝ 65 %, ջերմոցային տնտեսություն՝ 7%, բուսաբուծություն (դաշտավարություն, պտղաբուծություն)՝ 24 %, այլ՝ 4 %։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական միջոցների ներդրմանն ուղղված 1 դրամ սուբսիդիան 5 տարում ստեղծում է 5.8 դրամ հավելյալ արժեք։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված 3-10 մլն դրամ վարկավորման գումարը երբեմն բավարար չի լինում տնտեսությունների խոշորացման, արտադրական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման խնդիրների լուծման համար։ Կա պահանջարկ ավելի մեծ գումարի վարկեր ստանալու նկատմամբ։

Միաժամանակ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական գործունեությունը խթանելու համար անհրաժեշտություն կա բարձրացնել վարկերի տրամադրման պայմանների մատչելիությունը»,-ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով, կարգավորման նպատակն է` վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտե-սավարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Նախագծով նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը՝ դարձնելով այն 3-15 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվի 0 % տոկոսադրույքով։

2019 թվականին կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպատակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։