Բա որ ասում եմ՝ ձեւակերպումներով աշխատեք. Փաշինյանը՝ «Աշտարակ կաթի» գործով տուժածներին
«Աշտարակ կաթ» ընկերության կանխամտածված սնանկության հիմքով հարուցված քրեական գործով այլեւս քաղաքացիների դեմ այլեւս դատական ակտեր չեն կայացվի: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով մանրամասներ հայտնեց ընթացող քրեական գործից՝ նշելով. «Քրեական գործով ստուգվում է «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործընթացը: Գործը հարուցված է առերեւույթ կանխամտածված սնանկության փաստով:
Դժգոհող քաղաքացիների հիմնական պահանջն արտահայտվել է նրանով, որ առաքված ապրանքների դիմաց տնտեսվարողները առաքիչներին կատարել են վճարումներ, սակայն դրանք մուտք չեն արվել կազմակերպության բյուջե եւ սնանկության գործերով կառավարչի կողմից դատական պրոցեսներ են իրականացվել:
Նախնական մեր տեղեկությունները թույլ են տալիս ասել, որ ի հայտ է բերվել, որ բացի օրենքով սահմանված ընթացակարգով մուտքեր ձեւակերպելուց, առկա են նաեւ կրիչներ, որոնցում հիմնավորվում է համապատասխան տնտեսվարողներից գումարների մուտքերը: Սրան լիարժեք պատասխան կտանք ստուգմամբ, որը ծավալուն է»:
Արթուր Դավթյանի խոսքով, արդեն իսկ նախաքննական մարմինը նախաձեռնել է եւ նամակներ է գրում դատարաններին, որ ստուգմամբ հավանական այսպիսի տեղեկություններ են ձեռք բերվելու, որոնք էական նշանակություն են ունենալու դատական ակտերի պայմաններում. «Այսինքն քաղաքացիների դեմ այլեւս դատական ակտեր չեն կայացվի: Խնդրել ենք դատական նիստերը հետաձգել, մինչեւ վերջնական պատասխան կունենանք եւ հարցը վերջնականապես կփակվի»:
Դավթյանը նշեց, որ ցավոք արդեն կան դեպքեր, երբ քաղաքացիների դեմ դատական աակտեր են կայացվել, բայց վերադաս ատյաններում այդ խնդիրներին լուծում տալու հնարավորություններ կան:
Սրան արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այսինքն տնտեսվարողները «Աշտարակ կաթի» առաքիչներին գումարները վճարել էին, հետո պարզվել է, որ դա չի արձանագրվել սահմանված կարգով: Ու երբ ընկերությունը սնանկացել է, այդ տնտեսվարողների նկատմամբ առաջացել են պահանջներ, որ դուք այսքան պարտք ունեք ընկերությանը: Այսինքն չկար այդ վճարումների ապացույցը: Դա էլ բանավոր, ձեւակերպումներ չտալու հայտնի ավանդույթի օղակներից մեկն է: Հարգելի քաղաքացիներ, երբ ասում ենք, որ պետք է շրջանառությունը փաստաթղթավորել, դա նաեւի այս կարգի դեպքերի մասին է: Եթե մեր տնտեսվարողները ձեւակերպեին, այս շղթան ամբղջությամբ աշխատեր, հիմա այսպիսի իրավիճակի առաջ չէին կանգնի: Հիմա հիմնավորվում է, որ վճարումներ արել են, շատ լավ է, որ արդարությունը վերականգնվում է, բայց ճիշտ չեն արել, որ այն ժամանակ համապատասխան ձեւակերպումներով չեն աշխատել»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim