Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Երեւանի մետրոպոլիտենը 38 տարեկան է. այն տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղեւոր

Երեւան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ը, 38 տարեկան է։

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:


1962-1964 թվականներին մշակված Երեւանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում եւ համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ Հայաստանի եւ մեր մայրաքաղաքի այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաեւ համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության։

Առաջին հորատումներն սկսվեցին 1972 թվականին` Կասյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում: Պայմանավորված Երեւանի ընդերքի երկրաբանական բարդ կառուցվածքով եւ ստորգետնյա ջրերի առկայությամբ` մետրոյի գծի յուրաքանչյուր սանտիմետրի համար շինարարները համառ եւ անզիջում պայքար էին մղում, այդ իսկ պատճառով առաջխաղացման թափը զգալիորեն զիջում էր գոյություն ունեցող միջինին:

Մետրոպոլիտենը` շինարարական եւ ճարտարապետական տեսակետից բարդ կառույց լինելուց բացի, բարդ է նաեւ իբրեւ տրանսպորտային համակարգ. մինչեւ շահագործումը անհրաժեշտ էր հաշվի առնել նաեւ այս հանգամանքը եւ շինարարությանը զուգահեռ հարկ էր մտածել նաեւ մետրոպոլիտենը շահագործող կադրերի պատրաստման մասին: Երեւանի մետրոպոլիտենի շահագործման առաջին իսկ օրից, տարբեր ծառայություններում մշտական աշխատանքի էին հրավիրվել նաեւ 40 հմուտ մասնագետ այլ մետրոպոլիտեններից:

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» եւ 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն-ը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 30 վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան եւ այլն:

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն. ուղեւոր: Այն տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաեւ ռազմավարական նշանակություն: Երեւան քաղաքի վերգետնյա տրանսպորտի երթեւեկության ներկա հիմնախնդիրներից զուրկ է մետրոպոլիտենը եւ պատահարների առումով` ամենահուսալին:

Ակնհայտ է, որ որպես մայրաքաղաքային հասարակական տրանսպորտային միջոց, այսօր զարգացման ամենաիրատեսական հեռանկարն ունի մետրոպոլիտենը, որովհետեւ լինելով արագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր եւ հարմարավետ, այն լինելու է ապագայի տրանսպորտը:

Ներկայումս Երեւանում իրականացվող զանգվածային բարեփոխումները, բարեկարգումներն ու ժամանակակից ոճով մայրաքաղաքի համար խիստ կենսական նշանակության կառուցապատումները, մեզ բոլորիս հույս ու եռանդ են ներշնչում, որ պահպանելով ու զարգացնելով աշխատանքային ներկայիս տեմպերը, շատ մոտ ապագայում կունենանք էլ ավելի բարեկարգ, հարմարավետ եւ ներկայանալի մայրաքաղաք, որը մեր բազմադարյա ու հնամենի Երեւանին կհաղորդի տակավին երիտասարդ եւ ժամանակակից տեսք, ինչպես նաեւ լիահույս ենք, որ մետրոպոլիտենը եւս կընդլայնի իր գործունեության շրջանակները՝ յուր սպասարկման ոլորտ ընդգրկելով մայրաքաղաքի նորանոր տարածքներ։