Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք նաեւ «հակահեղափոխականների» վարչապետն եք. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական ծառայողների օպտիմալացմանը: Նա նշել է, որ այս հարցին երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Ինչպես եւ սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլեւ այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։ Հետեւաբար առկախված մնացին հարցերը, թե

• Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։

• Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։

• Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։Ո՞րն է մեթոդաբանությունը։

• Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձեւը, որը մինչեւ «արդյունք չստեղծող» իրավաբանին, հաշվապահին աշխատանքից ազատելը, թույլ կտար որոշել ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբեւէ ստեղծել են։

Իրավաբանի եւ հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան եւ երջանիկ լինեն։

Ու քանի որ այս հարցերի պատսխանները վարչապետը չուներ եւ, ենթադրում եմ, երբեւէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝պարապ-սարապների մասին է։

Ավելին պարզվեց ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչեւ տասը հազարի մեջ եւ ամենեւին սարսափելի չէ։ Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձեւը։ Այն բանաձեւը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։

«Արդյունք չստեղծողները» նրանք ենք, ովքեր որեւէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Առաջիկայում սա է լինելու այն միակ մեթոդը, որով որոշվելու է հեռացման ենթակա, արդյունք չստեղծող պետական ծառայողը։

Ավելին՝ երեկ Վարչապետի մանիպուլյացիաները, հանրապետական անցյալում կրկին մեղավորներ փնտրելը, անհանգստությունը ունեին իրենց հստակ պատճառը` ինքը լավ գիտեր, որ արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ համաձայնվել է իր ենթականեր փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ ու դրա հիման վրա տվել է հանձնարարականներ ԲՈԼՈՐ պետական կառավարման մարմիններին՝ բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից: Տես` կից փաստաթուղթը։

Հ.Գ. Երբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում եք խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, պետք է հիշել, որ ամփոփելով վերջին տասը ամսվա, կադրային քաղաքականությունը կարելի է ստանալ պետական համակարգում ընդգրկվելու Ձեր հիմնական չափանիշները՝ վարչապետի բարեկամներ, ամենաշատը քայլածներ, ամենաշատը լայքածներ, ամենաշատ հեղափոխության արժեքներին հավատացողներ եւ Հայոց պետականության ծաղկման վերաբերյալ ամենասիրառատ գրություններ կազմողներ։ Հայհոյողները սրանց մեջ են: Թե կհերքե՞ք, որ պետական ծառայության համակարգում ընդգրկված ԱԺ պատգամավոր եղբորորդիներ, աներձագներ, պատգամավորի աղջկա փոխմարզպետ նշանածներ, Ազգային ժողովի փոխնախագահի ամուսին կադաստրի պետեր, Ազգային ժողովի նախագահի կնոջ ընկերուհիներ ու առաջին տիկնոջ ազգականներ (ՊԵԿ նախագահի տեղակալներ) բոլոր հնարավոր պետական կառույցներում չկան։

Հ.Գ. Հավելյալ արդյունք չստեղծողների կողքին պետք է հիշել հավելյալ վնաս տվողներին` հայոց պետականությանը եւ հասարակությանը: Եվ, այստեղ ազնիվ կլինի ինչպես դուք էիք ասում, սկսեք ձեզնից։

Հ.Գ. Պետական ողջ ռեսուրսի կենտրոնացմամբ հակահեղափոխական պարապ-սարապ փնտրելուց առաջ, պետք է հիշել, որ ազդեցությանը միշտ հետեւում է հակազդեցությունը։ Եթե հազարավոր պետական ծառայողների համար հասանելի համակարգում շրջանառում ես նրանց վիրավորող գրություն, պետք է նաեւ սպասես հակազդեցությանը։ Ու եթե այդքան մերժում եք ռեպրեսիաները, ինչու՞ եք այդքան փնտրում այն պարապ-սարապին, որը միակ գործը ձեր գրագրության հրապարակումն է։ Ոչ մի պատեհ առիթ բաց չեք թողնում, որ նշեք, թե ինչ թափանցիկ եւ երկխոսության պատրաստ Կառավարություն եք։

Դուք չեք ապահովում քննարկումների թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, դրա համար պետական ծառայողները են հարկադրված լինում ապահովել գործընթացի թափանցիկությունը։

Հ.Գ.Գ. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այն նաեւ «հակահեղափոխականների» վարչապետը։ Դուք պարտավոր եք հոգ տանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ բարեկցության համար»: